Գլխավոր հյուպատոս

                                         Եղիշե Ռուբենի Սարգսյան 

Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս

 

Ծննդյան ամսաթիվը

15.10.1947 թ.

Ընտանեկան վիճակը 

Ամուսնացած է, ունի երկու դուստր

Օտար լեզուների
իմացությունը

ռուսերեն, գերմաներեն, անգլերեն

Կրթությունը

Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռոմանա-գերմանական լեզուների և գրականության բաժին/գերմաներեն լեզու և գրականություն մասնագիտությամբ /1964-1969 թ.թ./

Տասնմեկամյա միջնակարգ դպրոց/1953-1964 թ.թ./

Վերապատրաստում

ԵԱՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի մեկամսյա դասընթացներ/1997 թ./

Գերմանիայի ԱԳՆ դիվանագիտական դպրոցի քառամսյա դասընթացներ/1995թ./

Դիվանագիտական աստիճանը

Արտակարգ և լիազոր դեսպան

Պարգևատրումներ

ՀՀ ԱԳՆ մեդալ/2001թ./

ՀՀ ԱԳՆ Ջոն Կիրակոսյանի անվան մեդալ/2011թ./

Անդամություն

Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի իսկական անդամ/2001 թվականից/

Դասախոսական աշխատանք  /համատեղության կարգով/

ՀՀ պետական կառավարման ակադեմիա/2013-2016 /

Երևանի Վ. Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների պետական ինստիտուտ/1973/74 և 1974/75 ուս. տարիներ/

Երևանի պետական համալսարան /1972/1973 ուս.տարի/

Գրքի համահեղինակ

“Հայաստան՝ երկիրն ու մարդիկ”, 210 Էջ, Երևան, լույս Է տեսել 1998-2000 թ.թ.՝ ռուսերեն, գերմաներեն, անգլերեն, ֆրանսերեն լեզուներով

Հասարակական աշխատանք

Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական ընկերության Հայ-գերմանական ընկերության նախագահ/1996-2000 թ.թ./

Աշխատանքային գործունեությունը

20.06.2016-ից Բաթումում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս

01.05.2010-20.06.2016 Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի քարտուղարության խորհրդական, Մշակույթի և հումանիտար համագործակցicության վարչության պետ

16.03.2002- 30.03.2010 Ռումինիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

10.09.2000 - 16.03.2002 ԳԴՀ-ում ՀՀ դեսպանություն
Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար

30.12.1998 - 10.09.2000 Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի ծառայության ղեկավար

01. 04.1998 - 30.12.1998 Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Պետական արարողակարգի վարչության պետ

12.09.1994 - 01.04.1998 Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Պետական արարողակարգի վարչության պաշտոնական այցերի բաժնի վարիչ

25.07.1991 - 12.09.1994 Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն.

Միջազգային տրանսպորտային քաղաքականության հարցերի պատասխանատու /1992-1994/, Մշակութային կապերի բաժնի վարիչ/1991-1992/

28.07.1986 - 25.07.1991 Հայաստանի Արհեստակցական Միությունների Հանրապետական Խորհուրդ, Միջազգային տուրիզմի բյուրոյի տնօրեն/1990-1991/, Միջազգային կապերի և տուրիզմի բաժնի վարիչի տեղակալ /1986-1990/

20.04.1982 - 28.07.1986 Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետությունում ԽՍՀՄ դեսպանություն.

Երկրորդ քարտուղար, Մշակույթի բաժնի վարիչի պաշտոնակատար, Դհաքայում Խորհդային մշակութային կենտրոնի տնօրեն
Մշակույթի բաժնի կինո և ցուցահանդեսային գործի պատասխանատու

01.10.1972 -20.04.1982 Ա.րտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի հայկական ընկերություն. 
Արտասահմանյան կապերի բաժնի վարիչ/1976-1982/
Ավագ ռեֆերենտ Կենտրոնական և Հյուսիսային Եվրոպայի երկրների հետ կապի հարցերով/1972-1976/
25.11.1969 - 01.10.1972 ՀԼԿԵՄ Երևանի քաղաքային կազմակերպություն.
ՀԼԿԵՄ Մյասնիկյանի շրջկոմի կազմբաժնի վարիչ/1971-1972/
ՀԼԿԵՄ Երևանի քաղկոմի կազմբաժնի հրահանգիչ/1969-1971/
1968 ապրիլ- հոկտեմբեր „Ինտուրիստ“ համամիութենական բաժնետիրական ընկերության հայկական բաժանմումք.
գերմաներենի գիդ-թարգմանիչ(ԵՊՀ ուսմանը զուգընթաց):
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր