Իրադարձություններ

24.04.2017 • Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Բաթումում

2017 թ. ապրիլի 24-ին Բաթումիի Սուրբ Փրկիչ եկեղեցում և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ տեղի ունեցան միջոցառումներ, նվիրված Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին՝ հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչների և հյուրերի մասնակցությամբ:

19.04.2017 • Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսի աշխատանքային այցը Վրաստանի Իմերեթի երկրամաս

Ապրիլի 19-ին Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանն այցելեց Իմերեթի երկրամաս, որի վարչական կենտրոն Քութայիս քաղաքում հանդիպում ունեցավ Իմերեթիի նահանգապետ Գիվի Ճիճինաձեի և Քութայիսի քաղաքապետ Շոթա Մուրդուլիայի հետ։

01.04.2017 • Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարությունը

Արցախի դեմ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայից մեկ տարի է անցել։ 2016թ. ապրիլյան չորս օրերի ընթացքում Ադրբեջանը Արցախի դեմ իրականացրեց այն նույն ագրեսիվ գործողություններն ու բարբարոսությունները, ինչ շուրջ չորս տարի շարունակ 1990-ական թվականների սկզբին, երբ ռազմական ուժով փորձում էր ճնշել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման և սեփական բնօրրանում ապրելու իրավունքը:

24.04.2012 • Հայոց ցեղասպանության 97-ամյակին նվիրված միջոցառումներ Բաթումիում

Բաթումիում շարունակվում են ,,Հիշել ցեղասպանությունը” խորագրով` Մեծ Եղեռնի հիշատակման օրերի միջոցառումները:

14.04.2012 • Հիշել ցեղասպանությունը

Ս.թ. ապրիլի 14-ին Բաթումի կոնսերվատորիայի դահլիճում կայացավ ,,Հիշել ցեղասպանությունը” խորագրով` Մեծ Եղեռնի հիշատակման օրերի անդրանիկ միջոցառումը:

28.02.2012 • Սումգայիթի հայկական ջարդերի 24-րդ տարելիցին նվիրված միջոցառում

Փետրվարի 28-ին, ի հիշատակ սումգայիթյան ոճրագործության անմեղ զոհերի, Բաթումի Ս. Փրկիչ հայկական եկեղեցում կատարվեց հոգեհանգստի արարողություն, որի մասնակցում էին Աջարիայի հայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ, Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսության աշխատակիցներ, հայկական կրթօջախների աշակերտներ և ուսուցիչներ:

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր