Իրադարձություններ

Հիշել ցեղասպանությունը

14.04.2012

 

Ս.թ. ապրիլի 14-ին Բաթումի կոնսերվատորիայի դահլիճում կայացավ ,,Հիշել ցեղասպանությունը” խորագրով` Մեծ Եղեռնի հիշատակման օրերի անդրանիկ միջոցառումը:
 
Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Գարիկ Իսրայելյանը, Բաթումի ,,Սուրբ Փրկիչ”   եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արարատ Գումբելյանը, Աջարիայի հայերի միության փոխատենապետ Արթուր Հովհաննիսյանը իրենց ելույթներում ընդգծեցին համաշխարհային հանրության կողմից Ցեղասպանության դատապարտման և համընդհանուր ճանաչման կարևորությունը, թուրքական ժխտողականության դեմ հայրենիքի և Սփյուռքի ուժերը միավորելու հրամայական անհրաժեշտությունը:
 
Այնուհետև Բաթումի ,,Սուրբ Փրկիչ” եկեղեցուն կից գործող կիրակնօրյա հայկական դպրոցների սաները ավելի քան 300 հանդիսականներին ներկայացրեցին գրական-գեղարվեստական բեմադրություն` 20-րդ դարի առաջին Ցեղասպանության եղերական դրվագներով, հայ ժողովրդի ապրելու և արարելու կամքը մարմնավորող ասմունքով, հայրենասիրական երգերով և պարերով:
 
Միջոցառումը լուսաբանվեց տեղական հեռուստաալիքներով:
 
 
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր