Իրադարձություններ

Հայոց ցեղասպանության 97-ամյակին նվիրված միջոցառումներ Բաթումիում

24.04.2012

 Բաթումիում շարունակվում են ,,Հիշել ցեղասպանությունը” խորագրով` Մեծ Եղեռնի հիշատակման օրերի միջոցառումները:
 Ս.թ. ապրիլի 23-ին, Մեծ Եղեռնի 97-րդ տարեդարձի կապակցությամբ, Բաթումիի ,,Սուրբ Փրկիչ”   եկեղեցում հոգևոր հովիվ Տեր Արարատ Գումբալյանի գլխավորությամբ տեղի ունեցավ հոգեհանգստի արարողություն, որի ավարտին եկեղեցու առջև դրված խաչքար-հուշարձանի մոտ ,,Մեր ապագան” երիտասարդական կազմակերպության անդամները կազմակերպեցին մոմավառության արարողություն:
 Ապրիլի 24-ին Բաթումիի ,,Սուրբ Փրկիչ”   եկեղեցում կայացավ 20-րդ դարի առաջին Ցեղասպանության բյուրավոր զոհերի հիշատակին նվիրված սուրբ պատարագ, որից հետո խաչքար-հուշարձանին ծաղկեպսակներ և ծաղիկներ  դրվեցին Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոսության, Աջարիայի հայ համայնքային կազմակերպությունների, ներկաների կողմից:
 Արարողության ընթացքում ելույթ ունեցողները` Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Գարիկ Իսրայելյանը, ,,Սուրբ Փրկիչ”   եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արարատ Գումբալյանը և բազմաթիվ աջարահայեր մեկ անգամ ևս շեշտեցին Ցեղասպանության դատապարտման և թուրքական ժխտողականության դեմ պայքարի կարևորությունը:
 Նույն օրը Բաթումիի ,,Բարեկամության տանը” տեղի ունեցավ Ցեղասպանության մասին պատմող վավերագրական ժապավենի ցուցադրություն, որին ներկա էին տեղի համայնքային կազմակերպությունների բազմաթիվ ներկայացուցիչներ:

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր