Իրադարձություններ

Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսի աշխատանքային այցը Վրաստանի Իմերեթի երկրամաս

19.04.2017

Կից լուսանկարներ

Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոսի աշխատանքային այցը Վրաստանի Իմերեթի երկրամաս

Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոսի աշխատանքային այցը Վրաստանի Իմերեթի երկրամաս

 

 

 

 

Ամբողջ ալբոմ »

 Ապրիլի 19-ին Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանն այցելեց Իմերեթի երկրամաս, որի վարչական կենտրոն Քութայիս քաղաքում հանդիպում ունեցավ Իմերեթիի նահանգապետ Գիվի Ճիճինաձեի և Քութայիսի քաղաքապետ Շոթա Մուրդուլիայի հետ։ Հանդիպմանը մասնակցեցին նաև Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ Դավիթ Ճիճինաձեն, Ռուսլան Պողոսյանը, Գիորգի Կոպաձեն և «Վրաստան» հայալեզու թերթի խմբագիր Վան Բայբուրդը:

Զրուցակիցները քննարկեցին հայ-վրացական համագործակցության շրջանակներում Իմերեթի երկրամասի և Հայաստանի առևտրատնտեսական և մշակութային կապերի ընդլայնման հնարավորությունները:

Կողմերն ընդգծեցին ապակենտրոնացված համագործակցության խորացման և այդ ուղղությամբ նպաստավոր պայմանների ստեղծման կարևորությունն ինչպես տարածաշրջանային, այնպես էլ համայնքային մակարդակներով:

ՀՀ գլխավոր հյուպատոսն իր զրուցակիցներին տեղեկություններ հաղորդեց Հայաստանում տնտեսական միջավայրի և ստեղծված ներդրումային նպաստավոր պայմանների մասին՝ նրանց փոխանցելով նաև անհրաժեշտ տեղեկատվական փաթեթ:

Կողմերը հաստատեցին քննարկված հարցերի կենսագործման համար հետևողական և նպատակաուղղված քայլերի իրականացման իրենց մտադրությունը:

Հանդիպման մասնակիցները նույն օրը Քութայիսիի Լ.Մեսխիշվիլիի անվան պետական թատրոնում ներկա գտնվեցին Նոդար Դումբաձեի «Մեղադրական եզրակացություն» թատերախաղի ներկայացմանը՝ բեմադրված Քութայիսիում հյուրախաղերով գտնվող Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի կողմից։

Տեղեկանք․ Իմերեթի երկրամասը նույնպես ներառված է Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսության հյուպատոսական շրջանում։

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր