• English
  • Հայերեն
  • Русский
Բաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ՀՀ անկախության 25-ամյակի առթիվ միջոցառումներ Բաթումում (2016-09-21)

21 սեպտեմբերի, 2016

 Հայաստանի Հանրապետության ազգային տոնի` անկախության 25-ամյակի առթիվ Բաթումում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը 2016 թ. սեպտեմբերի 21-ին Բաթումի «Բելլա կոստա» հյուրանոցային-ռեստորանային համալիրում ընդունելություն է կազմակերպել ՀՀ գլխավոր հյուպատոսի անունից, որին ներկա էին Աջարիայի Ինքնավար Հանրապետության/ԱԻՀ/ կառավարության, խորհրդարանի, Բաթումի քաղաքապետարանի ղեկավարները, ԱԻՀ ֆինանսների և էկոնոմիկայի, գյուղատնտեսության և առողջապահության նախարարները, այլ պաշտոնյաներ, մտավորականության, գործարար շրջանակների, ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ, ԶԼՄ-ների ղեկավարներ, լրագրողներ, Հայ Առաքելական եկեղեցու, աջարահայ համայնքի շուրջ 140 ներկայացուցիչներ:

Հայաստանի Հանրապետության 25-ամյա ուղու և ձեռքբերումների, հայ-վրացական բարեկամական առնչությունների մասին ներկաների առջև ելույթով հանդես եկավ Բաթումում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը:

Ողջույնի խոսքով հանդես է եկել Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության նախագահ Զուրաբ Պատարաձեն` անդրադառնալով վրաց-հայկական ավանդական բարեկամությանը, երկու երկրների միջև համագործակցությանը, ապակենտրոնացված կապերին ու դրանց հեռանկարներին, աջարահայայ համայնքի կարևոր դերակատարմանը երկկողմ հարաբերություններում:

Խոսք են ասել նաև Աջարիայի Գեերագույն խորհրդի/խորհրդարանի/ նախագահ Ավտանդիլ Բերիձեն, Բաթումի քաղաքապետ Գիորգի Երմակովը, Հայ Առաքելական եկեղեցու Աջարիայի և Իմերեթիայի ու Գուրիայի հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանը, Աջարիայի հայերի միության նախագահ Գրիգորի Վարդանյանը և մամուլի քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, Աջարիայի «Մեր տունը Վրաստանն է» հայ-վրացական ընկերության ղեկավար Սահակ Տալիտյանը, Բաթումի համալսարանի կանցլեր Ջեմալ Անանիձեն, հայտնի գրողներ և հայ գրականության թարգմանիչներ Բելլա Քեբուրիան և Վախտանգ Ղլոնտին:

Երեկոն ներառում էր նաև գեղարվեստական մաս, որի ընթացքում հանդես եկան բաթումահայ համայնքի “Աղբյուր” երգչախումբը/հայ դասական և ժողովրդական երաժշտություն/, Բաթումի քաղքապետարանի “Բաթումի” վոկալ համույթը/հայկական և վրացական երաժշտություն/, հայ համայնքից երգերի և գործիքային կատարողներ` Միլենա Վարդանյանը, Հարութ Սեդրակյանը, Ռոբերտ Ուսնյանը /հայկական ավանդական երաժշտություն/:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

6010 Վրաստան, ք. Բաթում, Զուրաբ Գորգիլաձե 5-5

Բաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: