• English
  • Հայերեն
  • Русский
Բաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

1990 թ. հունվարին Բաքվում տեղի ունեցած հայկական ջարդերի տարելիցի առթիվ

22 հունվարի, 2017

 2017 թ. հունվարի 22-ին Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցում տեղի ունեցավ 1990թ. Բաքվում տեղի ունեցած հայկական ջարդերի 27-րդ տարելիցին նվիրված միջոցառում: Հիշատակի միջոցառմանը ներկա էին Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը, ՀԱԵ Վիրահայոց թեմի Աջարիայի, Գուրիայի և Իմերեթիայի հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանը,  հայկական համայնքային կազմակերպությունների ղեկավարները և ներկայացուցիչները:

Կիրակնօրյա պատարագի ավարտին, Արարատ քահանա Գումբալյանի մատուցմամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ նվիրված Բաքվում տեղի ունեցած հայկական ջարդերի զոհերի հիշատակին:

Միջոցառմանը՝ անմեղ նահատակների հիշատակին և ոճրագործությունները դատապարտող խոսքով հանդես եկան Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը և Տեր Արարատ քահանա Գումբալյանը:

Դիմելով ներկաներին` Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսն անդրադարձավ 27-ամյա վաղեմության իրադարձություններին` ընդգծելով, որ Բաքվում հայ ազգաբնակչության կոտորածներն Ադրբեջանի կողմից, ի պատասան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման ձգտումների, Արցախում և Ադրբեջանի հայաբնակ վայրերում կազմակերպած և իրականացրած էթնիկ զտումների քաղաքականության փուլերից մեկն էր: Եղիշե Սարգսյանն ընդգծեց, որ տեղի ունեցած  վայրագությունները և ագրեսիան պետք է համապատասխան գնահատականի և դատապարտման արժանան միջազգային հանրության կողմից:

Միջոցառման ավարտին ծաղիկներ զետեղվեցին Սուրբ Փրկիչ եկեղեցու բակում տեղակայված խաչքարի առջև:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

6010 Վրաստան, ք. Բաթում, Զուրաբ Գորգիլաձե 5-5

Բաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: