• English
  • Հայերեն
  • Русский
Բաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսի հանդիպումն Աջարիայի առևտրաարդյունաբերական պալատի նախագահի հետ

10 փետրվարի, 2017
Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսի հանդիպումն Աջարիայի առևտրաարդյունաբերական պալատի նախագահի հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

 Փետրվարի 10-ին Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը հանդիպում ունեցավ Աջարիայի Ինքնավար Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Թամազ Շավաձեի հետ, ով նաև Վրաստանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահի տեղակալն է:

Քննարկվեցին երկկողմ տնտեսական համագործակցության հարցեր: ՀՀ գլխավոր հյուպատոսը իր զրուցակցին տեղեկացրեց Հայաստանում տնտեսավարման և ներդրումային պայմանների և հնարավորությունների մասին՝ միաժամանակ հանձնելով ոլորտին վերաբերող տեղեկատվական նյութերի փաթեթ:

Թամազ Շավաձեն տեղեկություններ հաղորդեց Աջարիայի գործարար միջավայրի և արտասահմանյան ներդրումների պայմանների մասին` ընդգծելով, որ Աջարիայի կառավարության հետ միասին քայլեր են ձեռնարկվում տեղում արտադրանքի ծավալների ընդլայնման և ծառայությունների բարելավման ուղղությամբ:

Երկուստեք կարևորվեց փոխշահավետ տնտեսական համագործակցության ընդլայնման համար երկկողմ տնտեսական հնարավորությունների և գործարար միջավայրի վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը, որին կարող է նպաստել գործարար ֆորումների և հանդիպումների կազմակերպումը:

Շոշափվեցին զբոսաշրջության, թեթև և սննդի արդյունաբերության, շինարարության, գյուղատնտեսության, տրանսպորտի ոլորտներում համագործակցության հնարավոր ընդլայնման հարցեր:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

6010 Վրաստան, ք. Բաթում, Զուրաբ Գորգիլաձե 5-5

Բաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: