• English
  • Հայերեն
  • Русский
Բաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսի հանդիպումը Օզուրգեթի քաղաքապետի հետ

19 փետրվարի, 2025

2025 թվականի փետրվարի 19-ին Բաթումում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Նարինե Մաթոսյանը այցելել է հյուպատոսական շրջանում ընդգրկված Գուրիա երկրամասի վարչական կենտրոն՝ Օզուրգեթ քաղաք, որտեղ հանդիպում է ունեցել քաղաքապետ Ավթանդիլ Թալակվաձեի հետ:

Գլխավոր հյուպատոսը և քաղաքապետը ողջունել են միմյանց, խոսել են հայերի և վրացիների դարավոր բարեկամության մասին: Հաստատել են, որ երկու երկրները տարածաշրջանային խաղաղության և սեփական ժողովուրդների բարեկեցության ջատագովներն են և նրանց միավորում է ընդհանուր շահերն ու հետաքրքրությունները:

Գլխավոր հյուպատոսն այդ համատեքստում ընդգծել է Հայաստանի համար տարածաշրջանային կայունության, անվտանգության և զարգացման ապահովման կարևորությունը՝ հղում անելով ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը:

Զրուցակիցները խոսել են հայ-վրացական համագործակցության շրջանակներում Գուրիայի երկրամասի և վարչական կենտրոն Օզուրգեթի հետ առևտրատնտեսական ու մշակութային կապերի ընդլայնման հնարավորությունների մասին: Քաղաքապետը ջերմ արտահայտվելով հայերի մասին, կարևորել է հայ համայնքի դերը երկու ժողովուրդների, պետությունների միջև հարաբերությունների ամրապնդման գործում, ինչպես նաև Օզուրգեթի տնտեսական և մշակութային կյանքում:

Գլխավոր հյուպատոսը նշել է Հայաստանի Հանրապետության և Վրաստանի քաղաքների միջև ապակենտրոնացված համագործակցության կարևորությունը և անդրադարձ է կատարել Օզուրգեթի և ՀՀ համապատասխան քաղաքի միջև համագործակցության հաստատման ուղղությամբ հետագա աշխատանքներ ձեռնարկելու հնարավորությանը:

Քաղաքապետը պատրաստակամություն է հայտնել համագործակցության վերաբերյալ և տեղեկացրել է, որ սահմանված քննարկումներից  և համաձայություններից հետո կարձագանքի առաջարկին:

Զրուցակիցները քննարկել են հայ-վրացական տնտեսական համագործակցության շրջանակներում Օզուրգեթում կազմակերպվող մշակութային և տնտեսական միջոցառումների (գործարար հանդիպումների, ցուցահանդեսների, տոնավաճառների և փառատոնների) ՀՀ մշակութային և գործարար շրջանակներից մասնակցության և համապատասխան հրավերների կազմակերպման վերաբերյալ հարցեր:

Գլխավոր հյուպատոսն առաջարկել է հյուպատոսության աջակցությունն այդ հարցում: Նա ներկայացրել է Հայաստանը՝ որպես հուսալի, ապահով և հեռանկարային ներդրումային ուղղություն:

Կողմերը պայմանավորվել են պարբերաբար հանդիպել՝ քննարկելու համագործակցության զարգացման հետագա ընթացքը:

 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

6010 Վրաստան, ք. Բաթում, Զուրաբ Գորգիլաձե 5-5

Բաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: