Լուրեր

Հայկական բանակի 27-ամյակի առթիվ

31.01.2019

Կից լուսանկարներ

Հայկական բանակի 27-ամյակի առթիվ

Հայկական բանակի 27-ամյակի առթիվ

 

 

Ամբողջ ալբոմ »

 2019 թ. հունվարի 31-ին Բաթումում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսությունում  կազմակերպվել է ընդունելություն՝ Հայոց բանակի 27-ամյակի առթիվ՝ հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ:       Ներկաների առջև ելույթով հանդես է եկել ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը՝ խոսելով ՀՀ բանակի կազմավորման պատմության, հանուն հայրենիքի պաշտպանության հայոց զինվոների և սպաների նվիրումի և հերոսական աարարքների մասին: Ելույթներ են ունեցել նաև ՀԱԵ Վիրահայոց թեմի Աջարիայի, Գուրիայի և Իմերեթիայի հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանը, Աջարիայի հայերի միության նախագահ Գրիգորի Վարդանյանը, ՀՕՄ Բաթումի խմբի համակարգող Էթերի Հակոբյանը, համայնքային երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչ Յանիկ Բարոյանը:

         Մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին արցախյան ազատամարտի և հայոց սահմանների պահպանման ժամանակ  զոհված ազատամարտիկների, զինվորների և սպաների հիշատակը:

         Ցուցադրվեցին փաստագրական ֆիլմեր Հայոց բանակի մասին:

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր