Լուրեր

Միջոցառումներ Բաթումում՝ Սումգայիթում հայերի ջարդերի 31-րդ տարելիցի առթիվ

03.03.2019

Կից լուսանկարներ

Միջոցառումներ Բաթումում՝ Սումգայիթում հայերի ջարդերի 31-րդ տարելիցի առթիվ

Միջոցառումներ Բաթումում՝ Սումգայիթում հայերի ջարդերի 31-րդ տարելիցի առթիվ

 

 

Ամբողջ ալբոմ »

 2019 թ. Մարտի 3-ին Բաթումում  կայացել են միջոցառումներ՝ ՀՀ գլխավոր հյուպատոսության և աջարահայ համայնքային կառույցների մասնակցությամբ՝  1988 թ. փետրվարի 27-29-ին ադրբեջանական  Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած հայկական ջարդերի 31-րդ տարելիցի առթիվ:

         Սուրբ Փրկիչ եկեղեցում կատարվեց հոգեհանգստյան կարգ զոհերի հիշատակին: Ոճրագործությունները դատապարտող խոսք ասեցին Վիրահայոց թեմի հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանը, ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը, Աջարիայի հայերի միության նախագահ Գրիգոր Վարդանյանը, ,,Մեր տունը Վրաստանն է,, հայ-վրացական կազմակերպության նախագահ Սահակ Տալիթյանը, Վրաստանի ՀՕՄ Բաթումի խմբի համակարգող Էթերի Հակոբյանը, համայնքի երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչներ: Եկեղեցու բակում տեղակայված խաչքարի մոտ կատարվեց ծաղիկների խոնարհման արարողություն` ՀՀ գլխավոր հյուպատոսության, համայնքային կառույցների և անհատների կողմից:

  Արարողությունների ավարտին, մասնակիցները տեղափոխվեցին Ալեքսանդր Մանթաշյանցի անվան հայկական կրթամշակութային կենտրոն, որտեղ ցուցադրվեցին փաստագրական ֆիլմեր սումգայիթյան եղեռնագործության  մասին:

         Արարողություններին, հայկական համայնքի հետ միասին, ներկա էին նաև Բաթումի հասարակայնության, ազգային փոքրամասնությունների, ԶԼՄ ներկայացուցիչներ: 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր