Լուրեր

Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանի այցը տարածաշրջան, 20-21 մարտի 2019

22.03.2019

Կից լուսանկարներ

 Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանի այցը տարածաշրջան, 20-21 մարտի 2019

 Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանի այցը տարածաշրջան, 20-21 մարտի 2019

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ամբողջ ալբոմ »

           Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը՝ հայ-վրացական համագործակցության  շրջանակում տարածաշրջանային գործակցության հարցերի քննարկման նպատակով Աջարիայի ԻՀ և Գուրիայի երկրամաս կատարած  աշխատանքային այցի ընթացքում, մարտի 20-ին Օզուրգեթում հանդիպում է ունեցել Գուրիայի նահանգապետ Զուրաբ Նասարաիայի, այնուհետև՝ Օզուրգեթի հայ համայնքի ներկայացուցիչների, որից հետո՝ Աջարիայի Քոբուլեթի քաղաքապետ  Միրիան Քաթամաձեի հետ, Աջարիայի վարչական կենտրոն Բաթումում այցելել է հայկական Սուրբ Փրկիչ եկեղեցի՝ ՀԱԵ Վիրահայոց թեմի հոգևոր հովիվ  Արարատ քահանա Գումբալյանի ուղեկցությամբ, Ալեքսանդր Մանթաշյանցի անվան հայկական կրթամշակութային կենտրոնում հանդիպում ունեցել   Բաթումահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

  Մարտի 21-ին կայացել են հանդիպումներ Աջարիայի ԻՀ կառավարության նախագահ Թոռնիկե Ռիժվաձեի և Բաթումի քաղաքապետ Լաշա Կոմախիձեի հետ:

 Այցի ծրագրին մասնակցում էին Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը, Վրաստանում ՀՀ դեսպանության խորհրդական Արտակ Գրաբսկին և  կցորդ Հարություն Հայրապետյանը:

 Մարտի 21-ին դեսպանն այցելել է ՀՀ Գլխավոր հյուպատոսություն և հանդիպում ունեցել անձնակազմի և հայ համայնքային կառույցների ղեկավարների հետ:

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր