Լուրեր

2016 թ. ապրիլյան քառօրյա պատերազմի և 1992 թ. Մարաղայի կոտորածի տարելիցների առթիվ միջոցառումներ Բաթումում

05.04.2019

Կից լուսանկարներ

2016 թ. ապրիլյան քառօրյա պատերազմի և 1992 թ. Մարաղայի կոտորածի տարելիցների առթիվ միջոցառումներ Բաթումում

2016 թ. ապրիլյան քառօրյա պատերազմի և 1992 թ. Մարաղայի կոտորածի տարելիցների առթիվ միջոցառումներ Բաթումում

 

 

 

Ամբողջ ալբոմ »

 2019 թ. ապրիլի 5-ին Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցում կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ 2016թ. ապրիլի 2-ին Ադրբեջանի սկսած քառօյա պատերազմի և 1992 թ. ապրիլի 10-ին Մարաղայի կոտորածի նահատակների հիշատակին և ծաղկեդրման արարողություն եկեղեցու բակում տեղակայված խաչքարի մոտ` ՀՀ գլխավոր հյուպատոսության, ՀԱԵ Վիրահայոց թեմի՝ տարածաշրջանի հոգևոր հովվության, հայ համայնքի ներկայացուցիչների կողմից:
Ադրբեջանական ագրեսիան դատապարտող խոսքով հանդես եկան ՀԱԵ Վիրահայոց թեմի հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանը և Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը:
Իր խոսքում ՀՀ գլխավոր հյուպատոսն ընդգծեց, որ արցախյան խաղաղ ցույցերին ի պատասխան տարբեր վայրերում կազմակերպված հայկական ջարդերը սկիզբ դրեցին Ադրբեջանի կողմից իրականացված եղեռնագործությունների շարքին, որոնցից էին 1992 թ. Արցախի սահմանամերձ Մարաղա գյուղի ավերումն ու բնակիչների կոտորածն ու դաժան խոշտանգումները և երեք տարի առաջ, 2016 թ. ադրբեջանական լայնածավալ հարձակումը Արցախի սահմանամերձ բնակավայրերի վրա՝ կրկին դաժանություններով և խոշտանգումներով, որին ի պատասխան հայ մարտիկները հերոսագործություններ կատարեցին՝ իրենց կյանքի գնով հետ մղելով հակառակորդին: Ապրիլյան պատերազմի չորս օրերի ընթացքում ցայտուն դրսևորվեց հայ ժողովրդի տարբեր հատվածների անկոտրուն կամքը՝ արհավիրքի պահին համախմբվելու և դիմագրավելու այն: Նա շեշտեց հայկական կողմի հետևողական դիրքորոշումն, ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ ճանապարհով կարգավորմանը:
Արարողությունների ավարտին ցուցադրվեցին Մարաղայի կոտորածին և ապրիլյան քառօրյա պատերազմին վերաբերող փաստագրական ֆիլմեր:

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր