Լուրեր

Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ

24.04.2019

Կից լուսանկարներ

Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ

Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ

 

 

 

 

Ամբողջ ալբոմ »

  2019թ. ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ, Բաթումի Սուրբ Փրկիչ Հայ Առաքելական եկեղեցում կատարվեց Սրբոց բարեխոսության կարգ՝ ՀԱԵ վիրահայոց թեմի՝ տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանի մատուցմամբ:
     Այնուհետև, եկեղեցու բակում գտնվող Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ կայացան ծաղիկների խոնարհման և մոմավառության արարողություններ՝ Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսության, ՀԱԵ վիրահայոց թեմի հովվության, համայնքային կառույցների, հայ համայնքի ներկայացուցիչների և հյուրերի մասնակցությամբ:
    Կազմակերպվել է բացօդյա ցուցահանդես, որում ներկայացված էին դեպքերին ականատես գերմանացի հումանիստ Արմին Թ. Վեգների՝ Հայոց մեծ եղեռնի դրվագները պատկերող լուսանկարները:
    Ներկաների առջև ելույթներ ունեցան Տեր Արարատ քահանա Գումբալյանը և Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը, ով իր ելույթում մասնավորապես նշեց, որ 104 տարի առաջ ապրիլի 24-ին սկսվեց 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, երբ Օսմանյան կայսրության երիտթուրքերի կառավարությունը սանձազերծեց կայսրության հայ բնակչության կոտորածներն ու տեղահանությունը իրենց պապենական քաղաքներից ու գյուղերից, նա ընդգծեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման կարևորությունը՝ մարդկությանը նոր աղետներից զերծ պահելու համար:
     Նույն օրը Ա. Մանթաշյանցի անվան կրթա-մշակությային և երիտասարդական կենտրոնում, հայ համայնքային երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ կայացավ ,,Խոստում,, ֆիլմի ցուցադրությունը, որից առաջ ելույթներ ունեցան հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանը, գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը, երիտկազմակերպությունից Հարություն Հարությունյանը, Դավիթ Աթանեսյանը:

 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր