Լուրեր

Մայիսյան եռատոնին նվիրված միջոցառումներ Բաթումում,2019

12.05.2019

Կից լուսանկարներ

Մայիսյան եռատոնին նվիրված միջոցառումներ Բաթումում,2019

Մայիսյան եռատոնին նվիրված միջոցառումներ Բաթումում,2019

 

Ամբողջ ալբոմ »

 

2019 թ. մայիսի 12-ին, Բաթումում կազմակերպվել են միջոցառումներ՝ նվիրված Մայիսյան եռատոնին. Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 74-րդ, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանական բանակի կազմավորման 27-րդ տարեդարձերին:

Բաթումի Սուրբ Փրկիչ Հայ Առաքելական եկեղեցում կատարվեց հոգահանգստյան կարգ՝ ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման մարտերում զոհված մարտիկների՝ ՀԱԵ վիրահայոց թեմի՝ տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանի մատուցմամբ:

Ներկաների առջև ելույթներով հանդես են եկել ՀԱԵ հոգևոր հովիվը և Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը:

Իր ելույթում ՀՀ գլխավոր հյուպատոսը խոսել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակում հայ ժողովրդի ներկայացուցիչների անուրանալի ավանդի, Շուշիի ազատագրման շրջադարձային նշանակության մասին՝ Արցախյան ազատամարտում:

Այնուհետև, Սուրբ Փրկիչ եկեղեցու բակում գտնվող խաչքարի մոտ կայացել է ծաղիկների խոնարհման արարողություն զոհվածների հիշատակին՝ ՀՀ գլխավոր հյուպատոսության, հայ համայնքի ներկայացուցիչների կողմից:

Միջոցառումների ավարտին, ՀՀ գլխավոր հյուպատոսությունում կազմակերպվել է ընդունելություն և ցուցադրվել վավերագրական ֆիլմեր օրվա թմաներով:

Մինչ այդ, մայիսի 9-ին, ՀՀ գլխավոր հյուպատոսության և հայ համայնքային կառույցների ներկայացուցիչները՝ տոնի առթիվ շնորհավորելու համար այցելել են Հայրենական մեծ պատերազմի՝ Բաթումցի վերջին հայ մասնակցին՝ իր տանը:

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր