Լուրեր

Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի առթիվ շնորհակալագրերի հանձնման մասին

15.07.2019

Կից լուսանկարներ

Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի առթիվ շնորհակալագրերի հանձնման մասին

Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի առթիվ շնորհակալագրերի հանձնման մասին

 

Ամբողջ ալբոմ »

 
  Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում 2019 թ, հուլիսի 15-ին տեղի ունեցավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության շնորհակալագրերի հանձնման արարողություններից վերջինը՝ Փոթի քաղաքի մի խումբ ներկայացուցիչներին և հետմահու արժանացածների հարազատներին:
  Մարտին համանման արարողությամբ շնորհակալագրեր է հանձնվել Գուրիայի
երկրամասի, ապրիլին՝ Աջարիայի ԻՀ ներկայացուցիչներին:
  Շնորհակալագրերը հանձնելով՝ ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանն իր ելույթներում մասնավորապես նշել է, որ մեծածավալ ավերվածությունների կապակցությամբ Հայաստանին օգնության ձեռք մեկնեցին բազմաթիվ երկրների կառավարություններ, կազմակերպություններ և անհատներ, առաջինների թվում՝ Վրաստանի ներկայացուցիչները: Նա ընդգծել է նաև, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հետագա քայլեր է ձեռնարկում երկրաշարժի հետևանքները վերջնական վերացնելու համար և ամեն ինչ անում` սերունդների հիշողության մեջ պահելու միջազգային հանրության ցուցաբերած բազմակողմանի օգնության բարձր մարդասիրական արարքը:
  Շնորհակալագրերի հանձնման արարողությունները զուգորդվել են աղետի գոտու քաղաքների անցյալին, այսօրվան ու ժամանակակից Հայաստանին նվիրված ֆիլմերի ցուցադրությամբ և ընդունելության կազմակերպմամբ:

 

Տեղեկանք. 2018թ. դեկտեմբերին, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը, Սպիտակի երկրաշարժի 30-ամյա տարելիցի առթիվ հիշատակի միջոցառումների շրջանակում շնորհակալագրերի է արժանացրել Վրաստանի բազմաթիվ քաղաքացիների, որոնք մասնակցել են երկրաշարժի հետևանքները վերացնելու գործին, այդ թվում՝ Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսության գործառնություննների շրջանում գտնվող Աջարիայի ԻՀ, Գուրիայի երկրամասի և Փոթի քաղաքի ներկայացուցիչների:

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր