Լուրեր

Բաթումահայ ճարտարապետ Բոգդան Կիրակոսյանին նվիրված հուշատախտակի բացման մասին

06.08.2019

Կից լուսանկարներ

Բաթումահայ ճարտարապետ Բոգդան Կիրակոսյանին նվիրված հուշատախտակի բացման մասին

Բաթումահայ ճարտարապետ Բոգդան Կիրակոսյանին նվիրված հուշատախտակի բացման մասին

 

 

Ամբողջ ալբոմ »

 Բաթումի կենտրոնում, Ռուսթավելի փողոցում գտնվող տան պատին օգոստոսի 6-ին  բացվեց հուշատախտակ, նվիրված Բաթումահայ հանրահայտ ճարտարապետ, Աջարիայի ԻՀ վաստակավոր ճարտարագետ(ինժեներ) Բոգդան Կիրակոսյանին /1912թ. –1972թ./:

         Բոգդան Կիրակոսյանը խոր հետք է թողել Բաթումում՝ հեղինակելով մի շարք ճարտարապետական բարձր նշանակություն ունեցող շինությունների, որոնց թվում՝ քաղաքի խորհրդանիշ հանդիսացող սյունաշարն է:

         Հուշատախտակի պատրաստումն ու տեղադրումը իրագործվել է ճարտարապետի ժառանգների ջանքերի և Բաթումի քաղաքապետարանի, Աջարիայի ճարտարապետների միության, հայկական համայնքային կառույցների աջակցության շնորհիվ:

         Բացման արարողությանը՝  Բոգդան Կիրակոսյանի կյանքի և գործունեության մասին խոսք ասեցին նրա դուստր Գայանե Կիրակոսյանը, ծոռնուհի Մարգարիտա Սադոյանը, Բաթումի Քաղաքապետ Լաշա Կոմախիձեն, Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը, Աջարաիյի ճարտարապետների միության նախագահ Ռեվազ Գոգիտիձեն, ՀԱԵ Աջարիայի և մերձակա տարածաշրջանի հոգևոր հովիվ Արարատ քահանա Գումբալյանը, ,,Մեր տունը Վրաստանն է,, հայ-վրացական կազմակերպության  նախագահ Սահակ Տալիթյանը, Աջարիայի հայերի միության վարչության անդամ Արթուր Հովհաննիսյանը:

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր