• English
  • Հայերեն
  • Русский
Բաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Համայնքի մասին

Աջարիայում հայության կյանքը առավել ակտիվացավ 19րդ դարի 80-ական թթ: Հենց այս շրջանում Բաթումիում սկսեց գործել մշակութային կենտրոն: Բացվեց հայկական երաժշտական ուսումնարան, հիմնադրվեց թատերախումբը: Նախորդ դարի 20-ական թթ. առաջին կեսին Աջարիայի մայրաքաղաքում լույս էր տեսնում հայալեզու 2 թերթ, հաջողությամբ աշխատում էին հայկական դպրոցները: 1923թ. սկսեց գործել մշակութային գործիչների տունը, իսկ 1931թ. թատերախումբը վերածվում է հայկական պետական թատրոնի: Հենց այս շրջանից հայերը ակտիվորեն մասնակցումեն առևտրա-արդյունաբերական կյանքին: 1880թ. սկսեցին գործել գաղութային և զանազան այլ ապրանքների, մահուդա-գործվածքային առևտրի ընկերություններ, կազմակեպվեց ծխախոտի առևտուրը: Նախորդ դարի 20-ականներին հայերի կողմից Բաթումիում հիմնադրվեց առաջին սովետական կաշվի մշակման գործարանը: 20-րդ դարի 30-ականներից մինչև 90-ականների սկիզբը օբյեկտիվ պատճառներով Աջարիայում հայ համայնքի կյանքը մատնվեց անգործության:

1889թ. Բաթումիում կառուցվում է հայ առաքելական Սուրբ Փրկիչ եկեղեցին, որը նախագծել է ավստրիացի ճարտարապետ Ռոբերտ Մարֆելդը: Միջոցների սղության պատճառով շինարարությունը ձգձգվել է մի քանի տարով, և միայն 1900թ. հայ անվանի բարեգործ Մանթաշովի նյութական աջակցությամբ տեղի ունեցավ նորակառույց եկեղեցու հանդիսավոր օծումը: Սակայն արդեն 1923թ. անհայտ պատճառներով եկեղեցին փակվեց, և 1930-ից մինչև 1958թ. եկեղեցու շենքը ծառայել է որպես ֆիլմերի պահեստ: 1959թ. սովետական կառավարությունը ծրագրել էր քանդել հայկական եկեղեցու շենքը, սակայն Աջարիայի հայ բնակչության և Վազգեն I կաթողիկոսի ակտիվ միջամտության շնորհիվ որոշվեց պահպանել շենքը, չնայած որ քանդվեց շրջապատող պարիսպը և կառուցապատվեց եկեղեցու շրջակայքը: 1959-1991թթ. Եկեղեցու շենքը ծառայել է որպես աստղացուցարան: 1992թ. մարտի 3-ին Բաթումի քաղաքապետարանի որոշմամբ շենքը հանձնվեց հայկական «Վերածնունդ» բարեգործական միությանը: Նույն թվականին տեղի հայերի միջոցներով սկսվում է Սուրբ Փրկիչ եկեղեցու վերանորոգման աշխատանքները և 1998թ. եկեղեցին լիովին վերականգնվում է Աբգար վարդապետի աջակցությամբ: Այսօր եկեղեցու վանահայրն է Արարատ քհն. Համբալյանը, որը հանդիսանում հայ առաքելական եկեղեցու միակ ներկայացուցիչը ինչպես Բաթումիում, այնպես էլ ողջ Աջարիայում: Եկեղեցին ունի կիրակնօրյա դպրոց, երիտասարդական կենտրոն և 2 երաժշտական դպրոց:

1992թ. տեղի ունեցավ Աջարիայի հայության առաջին պաշտոնական գրանցումը «Աջարիայի հայերի Վերածնունդ բարեգործական միություն» անվամբ, որը կազմակերպել է մի շարք տարբեր միջոցառումներ և երեկոներ նվիրված Վրաստանի և Հայաստանի ազգային տոներին: 1998-2004թթ. Հայկական համայնքը ղեկավարել է Արմեն Գևորգյանը: 1994թ.լույս տեսնում «Աղբյուր» թերթը: 2001-2003թթ. Աջարիայի հեռուստատեսությամբ հեռարձակվում է նորությունների թողարկում հայերենով: Դեռ 10 տարի առաջ Բաթումիում ապրում էր մոտ 27 հազար հայ, իսկ այսօր Աջարիայի հայ համայնքի թիվը մոտ 10000 է, որոնցից ավելի քան 7000-ը ապրում են Աջարիայի մայրաքաղաք Բաթումիում: 2004թ. Աջարիայի հայ համայնքի ղեկավար մարմնում տեղի են ունենում փոփոխություններ: Ձևավորվում է «Աջարիայի հայերի Միություն» ոչ-կառավարական հասարակական կազմակերպությունը, որը համադրում է իր աշխատանքը Աջարիայի հայ բնակչության և Հայաստանի Սփյուռքի նախարարության հետ: Միության նախագահն է Գրիգոր Վարդանյանը, ղեկավարող խորհրդի անդամներն են Արթուր Հավհաննեսյանը, Զավեն Սահակյանը, Ամալյա Վարդանյանը, Եդվարդ Մուսայելյանը, Աննա Զանանյանը և ևս 120 անձիք, որոնցից 80-ը երիտասարդներ են, իսկ միությանը կից գործող «Երիտասարդական միությանը» անդամակցում են մոտ 150 մարդ: Վերջին հինգ տարիներին իրականացված հիմնական ծրագրերից և նախագծերից կարելի է առանձնացնել Բաթրմիի և Երևանի պետական համալսարանների միջև համագործակցության համաձայնագիրը, Բաթումի և Վանաձոր, Քոբուլեթի և Ալավերդի, Խելվաչաուրի և Սպիտակ քաղաքների միջև եղբայրացման պայնագրերը, ինչպես նաև մի շարք երիտասարդական միջոցառումների անցկացումը: 2008թ. մայիսին Բաթումի քաղաքապետարանին կից ստեղծվեց «Բարեկամության Տուն»-ը, ուր միավորվեցին Աջարիայում գործող ազգային համայնքները:

Դեռ նախորդ դարի սկզբներին Աջարիայում գործում էր չորս հայկական դպրոց: Սակայն 70-ականներին դրանք միավորվում են, և արդեն 80-ականների սկզբին Վրաստանի հանրակրթական համակարգի փոփոխություններից հետո Բաթումիում լուծարվում են հայկական դպրոցները, թողնելով հայկական հոսքեր վրացական դպրոցներում:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

6010 Վրաստան, ք. Բաթում, Զուրաբ Գորգիլաձե 5-5

Բաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: