• English
  • Հայերեն
  • Русский
Բաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հայոց ցեղասպանության 97-ամյակին նվիրված միջոցառում Բաթումիում

24 հնս, 2025

Բաթումիում շարունակվում են «Հիշել ցեղասպանությունը» խորագրով` Մեծ Եղեռնի հիշատակման օրերի միջոցառումները:

Ապրիլի 23-ին Մեծ Եղեռնի 97-րդ տարեդարձի կապակցությամբ Բաթումիի «Սուրբ Փրկիչ» եկեղեցում հոգևոր հովիվ Տեր Արարատ Գումբալյանի գլխավորությամբ տեղի ունեցավ հոգեհանգստի արարողություն, որի ավարտին եկեղեցու առջև դրված խաչքար-հուշարձանի մոտ «Մեր ապագան» երիտասարդական կազմակերպության անդամները կազմակերպեցին մոմավառության արարողություն:

Ապրիլի 24-ին Բաթումիի «Սուրբ Փրկիչ» եկեղեցում կայացավ 20-րդ դարի առաջին Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված սուրբ պատարագ, որից հետո խաչքար-հուշարձանին ծաղկեպսակներ և ծաղիկներ դրվեցին Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոսության, Աջարիայի հայ համայնքային կազմակերպությունների, ներկաների կողմից:

Արարողության ընթացքում ելույթ ունեցողները` Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Գարիկ Իսրայելյանը, «Սուրբ Փրկիչ» եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արարատ Գումբալյանը և բազմաթիվ աջարահայեր մեկ անգամ ևս շեշտեցին Ցեղասպանության դատապարտման և թուրքական ժխտողականության դեմ պայքարի կարևորությունը:

Նույն օրը Բաթումիի «Բարեկամության տանը» տեղի ունեցավ Ցեղասպանության մասին պատմող վավերագրական ժապավենի ցուցադրություն, որին ներկա էին տեղի համայնքային կազմակերպությունների բազմաթիվ ներկայացուցիչներ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

6010 Վրաստան, ք. Բաթում, Զուրաբ Գորգիլաձե 5-5

Բաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: