• English
  • Հայերեն
  • Русский
Բաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Սումգայիթի եղեռնագործության 25-ամյակին նվիրված միջոցառում

28 փետրվարի, 2013

Սույն թվականի փետրվարի 28-ին Բաթումում անցկացվեցին Արցախյան շարժման և Սումգայիթի եղեռնագործության 25-ամյակին նվիրված միջոցառումներ, որոնք կազմակերպված էին Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսության ու տեղի հայ համայնքի ջանքերով: Սկզբում Բաթումի “Սուրբ Փրկիչ” հայկական եկեղեցում, աջարահայության հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանի կողմից անցկացվեց հոգեհանգստի կարգ, որին հետևեց Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանի ծավալուն ելույթը: Գլխավոր հյուպատոսը պատմեց Արցախյան շարժման , պատճառների ու ծագման, ադրբեջանական իշխանությունների կողմից ի պատասխան իրագործված վայրագությունների, մասնավորապես սումգայիթյան ջարդերի մասին, անդրադարձ կատարեց Արցախի անկախ Հանրապետության ու արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման այսօրվա իրավիճակին: Խոսվեց նաև ադրբեջանական իշխանությունների կողմից պետականորեն որդեգրած հայատյացության, պատմական, մասնավորապես` Խոջալուի ողբերգության հետ կապված փաստերի խեղաթյուրման քաղաքականության, ռամիլ սաֆարովների հերոսացման և այլի մասին: Հավաքվածները մեկ րոպե լռությամբ հարգեցին Սումգայիթում ,Ադրբեջանի մյուս քաղաքներում, ինչպես նաև Արցախում ադրբեջանցի բաշիբուզուկների կողմից մեր անմեղ հայրենակիցների դեմ սանձազերծված ջարդերի բազում զոհերի հիշատակը, որից հետո, եկեղեցու երգչախմբի կողմից կատարվող հայրենասիրական երգերի հնչյունների ներքո ծաղկեպսակներ զետեղվեցին եկեղեցու բակում տեղադրված խաչքարի մոտ: Միջոցառմանը ներկա էին նաև վրաց հասարակայնության ներկայացուցիչները, ինչպես նաև Բաթումում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոս Ահմադ Ռեզա Արջիանին:

Այնուհետ աջարահայությունը տեղափոխվեց “Բարեկամության տուն”, ուր տեղի ունեցավ “Մեր ապագան” երիտասարդական կազմակերպության կողմից կազմակերպված սեմինար, նվիրված սումգայիթյան եղեռնագործության անմեղ զոհերի հիշատակին: Սեմինարի ընթացքում, արցախյան շարժման և սումգայիթյան ողբերգության մասին ելույթներ ունեցան “Մեր ապագան” կազմակերպության ղեկավար Պետրոս Աբրահամյանը, աջարահայության հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանը, ինչպես նաև բաթումահայ դպրոցականները, որոնք ռեֆերատներ էին կազմել սումգայիթյան դեպքերի, արցախի հակամարտության խաղաղ կարգավորման նկատմամբ այսօրվա ադրբեջանական իշխանությունների վերաբերմունքի մասին: Բաթումահայերից կազմված “Էլիտա” համույթը, որի կազմում էին դաշնակահար Նելլի Տերտերյանը և ջութակահար Հասմիկ Ադամյանը, կատարեցին հայ դասականների ստեղծագործություններ: Պատին փակցված էին ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից տրամադրված կայքէջերի անվանումները, որոնց միջոցով աջարահայերը կարող են ավելի ծավալուն տեղեկատվություն ստանալ արցախյան շարժման, սումգայիթյան ջարդերի, Խոջալուի հետ կապված ադրբեջանական ստերի հետ:

Միջոցառման վերջում ներկաների համար ցուցադրվեց “Обыкновенный геноцид” վավերագրական ֆիլմը:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

6010 Վրաստան, ք. Բաթում, Զուրաբ Գորգիլաձե 5-5

Բաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: