• English
  • Հայերեն
  • Русский
Բաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի միջոցառումներ Բաթումում

24 ապրիլի, 2013

Սույն թվի ապրիլի 23-ին և 24-ին Բաթումում անկացվել են հայոց Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին ու ոգեկոչմանն ուղղված միջոցա-ռումներ:

Ապրիլի 23-ի երեկոյան Բաթումի “Սուրբ փրկիչ” եկեղեցում աջարահայ համայնքի հոգևոր հովիվ Արարատ քահանա Գումբալյանի կողմից կատարվել է հոգեհանգստյան պաշտոն, որին հետևել է բաթումահայ երիտասարդության կողմից կազմակերպված մոմավառությունը եկեղեցու բակում գտնվող խաչքարի մոտ:

Ապրիլի 24-ի առավոտվանից եկեղեցում տրվել է հոգեհանգստյան պատարագ: Այնուհետ բոլոր ներկաները հավաքվել են եկեղեցու բակում գտնվող խաչքարի մոտ, ուր կայացել է զոհերի ոգեկոչման արարողություն: Իր քարոզում աջարահայ հանմայնքի հոգևոր հովիվ Արարատ քահանա Գումբալյանն ընդգծել է,որ յուրաքանչյուր հայ պարտավոր է միշտ վառ պահել Եղեռնի անմեղ զոհերի հիշատակը և այդ պատգամը փոխանցել գալիք սերունդներին:

Հավաքվածների առջև ելույթ ունեցած Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը պատմել է Հայոց ցեղասպանությանը նախորդած դեպքերի վերաբերյալ, պատմական ակնարկ արել մեր պատմության ամենաողբալի իրադարձությունների, դրանց իրագործման, կատարողների ու հետևանքների մասին, կանգ առել Ցեղասպանության միջազգային ճանաչման ու ժխտողականության հարցերի վրա:

Ելույթ է ունեցել նաև Բաթումի Սակրեբուլոյի` ավագանու նորընտիր նախագահ Իրակլի Չավլեիշվիլին, որն իր խոսքում դատապարտել է շուրջ մեկ դար առաջ օսմանյան կայսրությունում տեղի ունեցած դեպքերը, եղբայրական վրաց ժողովրդի կարեկցանքի խոսքերը բերել հայ ժողովրդին, հավաստիացրել, որ հայ ազգի ցավը` դա նաև բոլոր վրացիների ցավն է:

Ներկաները ծաղկեպսակներ զետեղեցին հայկական խաչքարի մոտ` ի հիշատակ Մեծ Եղեռնի անմեղ նահատակների:

Արարողության վերջում Բաթումի հայկական դպրոցի սաները արտասանել են հայ բանաստեղծների ոտանավորները:

Այնուհետ բոլոր ներկաները տեղափոխվել են Բաթումի երաժշտական դպրոց , ուր “Սուրբ Փրկիչ” եկեղեցու մանկական հոգևոր երգչախումբը կատարել է հայկական հոգևոր ու ժողովրդական երգեր, ինչպես նաև մեր երգահանների ստեղծագործություններ:

Վերջում, Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանի կողմից հոգեհաց է տրվել աջարահայ համայնքի ներկայացուցիչների համար:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

6010 Վրաստան, ք. Բաթում, Զուրաբ Գորգիլաձե 5-5

Բաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: