• English
  • Հայերեն
  • Русский
Բաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հաղթանակի տոնի միջոցառումներ

09 մայիսի, 2013
Հաղթանակի տոնի միջոցառումներ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Սույն թվականի մայիսի 9-ին Բաթումում կայացել են Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի օրվան նվիրված միջոցառումներ, որոնց մասնակցել է Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը: Առավոտվանից Աջարիայի ինքնավար հանրապետության ղեկավարությունը, հասարակայնության ներկայացուցիչներն ու պատերազմի վետերանները հավաքվել են Բաթումի հրապարակներից մեկում, հնչել են ելույթներ, որից հետո ներկաները տեղափոխվել են Հայրենական մեծ պատերազմի լեգենդար հերոս Անատոլի Կաչարավայի շիրիմին և Բաթումի գերեզմանոցներից մեկը, ուր թաղված են պատերազմի վետերանները: Բոլորի շիրիմներին ծաղիկներ են դրվել:

Նույն օրը Բաթումի “Սուրբ Փրկիչ” եկեղեցում, աջարահայության հոգևոր հովիվ Արարատ քահանա Գումբալյանի կողմից անց է կացվել Համբարձման տոնին նվիրված կարգ, ինչպես նաև ոգեկոչվել են Հայրենական մեծ պատերազմի ու Շուշվա ազատագրման հերոսները:
Այնուհետ ՀՀ գլխավոր հյուպատոսը, Տեր Արարատը, աջարահայ համայնքի անդամները տոնական նվերներ են բաժանել պատերազմի հայազգի վետերաններին:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

6010 Վրաստան, ք. Բաթում, Զուրաբ Գորգիլաձե 5-5

Բաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: