• English
  • Հայերեն
  • Русский
Բաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Բաթումի “Սուրբ Փրկիչ” հայկական եկեղեցում նշվել է 1988 թ. Սպիտակի երկրաշարժի 25-րդ տարելիցը

08 դեկտեմբերի, 2013
Բաթումի “Սուրբ Փրկիչ” հայկական եկեղեցում նշվել է 1988 թ. Սպիտակի երկրաշարժի 25-րդ տարելիցը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

 Սույն թվի դեկտեմբերի 8-ին Բաթումի “Սուրբ Փրկիչ” հայկական եկեղեցում նշվել է 1988 թ. Սպիտակի երկրաշարժի 25-րդ տարելիցը:

Աջարահայության հոգևոր առաջնորդ Արարատ քահանա Գումբալյանի կողմից մատուցված պատարագից և երկրաշարժի անմեղ զոհերի ոգեկոչման կարգից հետո, ներկաների առջև ելույթ է ունեցել Բաթումի ավագանու /սաքրեբուլո/ ղեկավար Իրակլի Չավլեիշվիլին, որը կարեկցանքի խոսքեր ասելուց բացի ընդծել է, որ հայ ժողովրդի դժբախտությունը դա նաև բոլոր վրացիների դժբախտությունն է և իրենք միշտ կանգնած են մեր ժողովրդի կողքին: Այնուհետ ելույթ է ունեցել Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը: Պատմելով 1988-ի արհավիրքի և նրա աղետալի հետևանքի մասին, հայ դիվանագետը կարևորել է ողջ աշխարհի անգնահատելի աջակցու-թյունը, շեշտելով, որ եղբայրական Վրաստանն առաջինն էր, որ օգնության ձեռք մեկնեց մեզ:

Գլխավոր հյուպատոսը նշել է, որ Վրաստանից և, մասնավորապես Աջարիայից, տասնյակ կամավորներ են մեկնել աղետի գոտի`փրկարարական ու վերականգնողական աշխատանք-ներին մասնակցելու համար և խոսքը տրամադրել է աջարահայ համայնքի “Մեր տունը Վրաստանն է” կազմակերպության ղեկավար Սահակ Տալիթյանին, որը պատմել է Լենինականում ու Սպիտակում իր և իր բաթումցի ընկերների տարած աշխատանքի, այն օրերին աղետի գոտում տիրող ահավոր իրավիճակի մասին:

Դրանից հետո, չնայած հորդառատ անձրևին, ներկաները, որոնց թվում եղել են Աջարիայի կառավարության աշխատակիցներ, Բաթումում հավատարմագրված դիվանագետներ, բաթումահայեր, ծաղկեպսակներ են զետեղել եկեղեցու բակում գտնվող խաչքարին, մեկ րոպե լռությամբ հարգելով ահավոր արհավիրքի անմեղ զոհերի հիշատակը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

6010 Վրաստան, ք. Բաթում, Զուրաբ Գորգիլաձե 5-5

Բաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: