• English
  • Հայերեն
  • Русский
Բաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Բաթումահայերի ներկայացուցիչների հանդիպումը սահմանամերձ գոտում զոհված հայ զինվորների մայրերի հետ (2016-06-28)

28 հունիսի, 2016

Բաթումում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության նախաձեռնությամբ և աջակցությամբ, ս.թ. հունիսի 28-ին կազմակերպվել է սահմնամերձ շրջաններում վերջին տարիներին զոհված ինը հայ զինվորների մայրերի, նրանց ուղեկցող անձանց և կազմակերպիչների խմբի/20 անդամ/ հանդիպումը Բաթումահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Խումբը ՌԴ հարավ էր ուղևորվել հայ համայնքների հրավերով և, փլուզումներից Լարսի լեռնանցքի փակվելու պատճառով ուղևորության ընդհատման ադյունքում, ետ էր դարձել ու դեպի Երևան ճանապարհին կանգ առել Բաթումում:

Հանդիպումը սկսվեց հայոց Սուրբ Փրկիչ եկեղեցու այցելությամբ և Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ տեր Արարատ քահանա Գումբալյանի կողմից զոհված հայորդիների համար հոգեհանգստի և հիշատակի կարգի կատարմամբ, որի ընացքում նա սփոփանքի և մեծարանքի խոսքեր ուղղեց զոհված մարտիկների մայրերին, որոնք լույս աշխարհ են բերել ու դաստիարակել հայրենիքի անձնազոհ պաշպանների:

Այնուհետև, եկեղեցուն առընթեր Մանթաշյանի անվան մշակութային կենտրոնում կայացավ հանդիպում Բաթումահայ համայնքի ներկայացուցիչների հետ, որին ներկա էին նաև մատաղ սերնդից` կիրակնօրյա կրթարանի սաները:

Մշակույթի կենտրոնի ղեկավար Սոնա Հովհաննիսյանն ու հայ համայնքից Էթերի Հակոբյանն իրենց ելույթերում ընդգծեցին, որ բաթումահայությունը ցավով է ընդունում հայ զինվորների զոհվելու մասին լուրերը և այսօրվա հանդիպումը մարտական դիրքերում կյանքը կերցրած զինվորների մայրերի հետ երախտիքի խորը զգացումների դրսևորումներից է բոլորի կողմից:

Իր խոսքում Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը նշեց, որ հայրենասիրության մերօրյա դրսևորումները զոհված մարտիկների կողմից և սքավոր մայրերի արժանապատիվ պահվածքը մեր ժոողովրդի ներկայացուցիչների արիաության և ոգու բարձր դրսևորումներից են, որոնք նաև եկող սերունդների համար ոգևորության աղբյուր կլինեն:

Խմբին ուղեկցող լրագրող և ռեժիսոր Զեփյուռ Սարդարյանը անուն առ անուն ներկայացնելով զոհված զինվորներին և խոնարհման խոսք ասելով ներկա գտնվող մայրերին` ընդգծեց, որ նահատակված մարտիկների արարքները միշտ կհիշվի մեր ժողովրդի կողմից, և որ որդեկորույս մայրերի հանդիպումները արտասահմանյան հայ համայնքների ներկայացուցիչների հետ, որի նախաձեռնողն ու կազմակերպիչն է Տիգրան մեծ ռազմա-վարժական համալիրի տնօրեն, արցախյան պատերազմի ազատամարտիկ, Տիգրան Մեծ գնդի հրամանատար Կորյուն Ղումաշյանը, կարևոր է հայոց զինվորի բարձր վարկի պահպանման համար:

Զինվորների մայրերից խոսք ասեցին 2012 թ. զոհված Հրաչ Սարգսյանի մայր Աիդա Սարգսյանը և 2014 թ. զոհված Արմեն Հովհաննիսյանի մայր Մարինե Հովհաննիսյանը, որոնց խոսքը հայրենանվեր զինվորների մայրերի հոգուց բխող կոչ էր ապրողներին` անմնացորդ ծառայելու իրենց ծնող ժողովրդին և սիրելի հայրենիքին:

Ներկաները հնարավորություն ստացան շփվելու նաև զոհված մարտիկներ Կարեն Գալստյանի մայր Սոֆիա Հովակիմյանի, Հովհաննես Հարությունյանի մայր Լյուդմիլա Հովհաննիսյանի, Շիրազ Բարսեղյանի մայր Մարիետա Ասատրյանի, Պարույր Մելքոնյանի մայր Արմինե Սարգսյանի, Արշակ Հարությունյանի մայր Ջավահիր Գրիգորյանի, Խաչատուր Բադասյանի մայր Նարինե Բադասյանի, Արարատ Խանոյանի մայր Անահիտ Կարախանյանի հետ:
 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

6010 Վրաստան, ք. Բաթում, Զուրաբ Գորգիլաձե 5-5

Բաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: