• English
  • Հայերեն
  • Русский
Բաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

2016 թ. ապրիլյան քառօրյա պատերազմի տարելիցի առթիվ արարողություն Բաթումում

02 ապրիլի, 2017

 2017 թ. ապրիլի 2-ին Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցում, ՀԱԵ Վիրահայոց թեմի հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանի մատուցմամբ, կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ 2016թ. ապրիլի 2-ին Ադրբեջանի սկսած   քառօյա պատերազմում զոհված հայ մարտիկների համար և ծաղկեդրման արարողություն եկեղեցու բակում տեղակայված խաչքարի մոտ` ՀՀ գլխավոր հյուպատոսության, հայկական համայնքային կառույցների և անհատների կողմից:  Հայ հերոս նահատակների հիշատակին և ադրբեջանական ագրեսիան դատապարտող խոսքով հանդես եկան Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը և Տեր Արարատ քահանա Գումբալյանը:

Իր խոսքում ՀՀ գլխավոր հյուպատոսը, մասնավորապես, ընդգծեց, որ մեկ տարի առաջ ադրբեջանական լայնածավալ հարձակմանն ի պատասխան հայ մարտիկները իրենց կյանքի գնով հետ մղեցին հակառակորդին՝ կանխելով Արցախի ժողովրդի հանդեպ իրականացվող  ոճրագործությունների շարունակումը: Պատերազմի չորս օրերի ընթացքում ցայտուն դրսևորվեց հայ ժողովրդի տարբեր հատվածների անկոտրուն կամքը՝ արհավիրքի պահին համախմբվելու և դիմագրավելու այն: Նա շեշտեց հայկական կողմի հետևողական դիրքորոշումն, ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորմանը: 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

6010 Վրաստան, ք. Բաթում, Զուրաբ Գորգիլաձե 5-5

Բաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: