• English
  • Հայերեն
  • Русский
Բաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հայոց մեծ եղեռնի 102-րդ տարելիցի առթիվ միջոցառումներ Բաթումում

24 ապրիլի, 2017

 Ապրիլի 24-ին Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցում և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ ՀԱԵ Վիրահայոց թեմի հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանի մատուցմամբ կատարվեց Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված բարեխոսական կարգ՝ հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչների և հյուրերի մասնակցությամբ:

Արարողությանը միացան նաև հայ նախակրթարանցիները, դպրոցականները և երիտասարդները, ովքեր քայլերթով անցան Ալեքսանդր Մանթաշյանի անվան հայկական կրթամշակութային կենտրոնից մինչև Սուրբ Փրկիչ եկեղեցի: Միջոցառման մասնակիցներն այցելեցին Մեծ եղեռնից դրվագներ պատկերող բացօդյա լուսանկարչական ցուցահանդես, այնուհետև, Գլխավոր հյուպատոսության, համայնքային կառույցների, անհատների կողմից ծաղիկներ զետեղվեցին խաչքարի և Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մակետի մոտ:

Արարողություններին հաջորդած հանրահավաքին ելույթներով հանդես եկան Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը, Տեր Արարատ քահանա Գումբալյանը, Աջարիայի հայերի միության մամուլի պատասխանատու Արթուր Հովհաննիսյանը, ովքեր դատապարտեցին Հայոց ցեղասպանության նկատմամբ որդեգրված ժխտողականության քաղաքականությունը, ինչպես նաև մարդկության դեմ հանցագործությունների նոր փորձերը:

ՀՀ գլխավոր հյուպատոսն իր ելույթում ընդգծեց նաև, որ 20-րդ դարի առաջին ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը կնպաստի մարդկության դեմ նման ոճրագործությունների կանխարգելմանը: 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

6010 Վրաստան, ք. Բաթում, Զուրաբ Գորգիլաձե 5-5

Բաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: