• English
  • Հայերեն
  • Русский
Բաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Մայիսյան եռատոնին նվիրված միջոցառումներ Բաթումում

09 մայիսի, 2017

 Մայիսի 9-ին Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսության, հայ համայնքային կառույցների և ներկայացուցիչների կողմից Բաթումիի Սուրբ Փրկիչ եկեղեցու բակում տեղադրված խաչքարի մոտ տեղի ունեցավ ծաղիկների զետեղման արարողություն՝ ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմում և 1992 թ. Շուշիի ազատագրման մարտերում զոհված մարտիկների:

Այնուհետև, Ալեքսանդր Մանթաշյանի անվան հայկական կրթամշակութային կենտրոնում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Հաղթանակի օրվան, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի կազմավորման 25-ամյակին: Ելույթներով հանդես եկան Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը, Աջարիայի հայերի միության նախագահ Գրիգոր Վարդանյանը, Վրաստանի ՀՕՄ Բաթումիի մասնաճյուղի համակարգող Էթերի Հակոբյանը:

Հայրենասիրական բանաստեղծությունների ասմուքնով հանդես եկան Մանթաշյանի անվան կրթամշակութային կենտրոնի սաները: Ցուցադրվեցին վավերագրական ֆիլմեր Շուշիի ազատագրման և Հայրենական Մեծ պատերազմի մասին: Միջոցառումների ավարտին ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից ներկաների համար կազմակերպվեց ընդունելություն:

Տեղեկանք․Մայիսի 8-ին ՀՀ գլխավոր հյուպատոսը և աջարահայ համայնքային կառույցների ղեկավարները այցելել էին Հայրենական մեծ պատերազմի բաթումցի վետերաններին և նրանց հանձնել նվերներ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

6010 Վրաստան, ք. Բաթում, Զուրաբ Գորգիլաձե 5-5

Բաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: