• English
  • Հայերեն
  • Русский
Բաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ՀՀ Լոռու մարզի պաշտոնական պատվիրակության այցը Աջարիայի ԻՀ

03 սեպտեմբերի, 2017

    2017թ. սեպտեմբերի 3-ից 4-ը կայացել է ՀՀ Լոռու մարզի պաշտոնական պատվիրակության այցը Վրաստանի Աջարիայի Ինքնավար Հանրապետություն՝ մարզպետ Արթուր Նալբանդյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին Վանաձորի, Ալավերդու և Ախթալայի քաղաքային համայնքների ղեկավարներ  Մամիկոն Ասլանյանը, Կարեն Փարեմուզյանը և  Հայկազ Խաչիկյանը, մարզպետարանի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը, տուրիզմի և մշակույթի հարցերով փորձագետ Անի Բաղդասարյանը, Վանաձորի համայնքապետարանի կրթության և մշակույթի բաժնի պետ  Գոռ Բադյանը: Բաթումում պատվիրակությանը միացել է ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը:  Այցը իրականացվել է Լոռու մարզի և Աջարիայի ԻՀ միջև ապակենտրոնացված համագործակցության մասին 2014 թ. ստորագրված պայմանագրի հիման վրա:

Հետագա համագործակցության հարցերի քննարկումների նպատակով պատվիրակությունը հանդիպումներ և զրույցներ է ունեցել Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության նախագահ Զուրաբ Պատարաձեի, Գերագույն Խորհուրդի/խորհրդարան/ նախագահ Դավիդ Գաբաիձեի, Բաթումի քաղաքապետ Գիորգի Երմակովի, Քոբուլեթի համայնքի ղեկավար Սուլխան Եվգենիձեի, Աջարիայի ԻՀ մշակույթի, կրթության և սպորտի նախարար Ինգա Շամիլիշվիլիի, գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Ավտանդիլ Մեսխիձեի, Էկոնոմիկայի և ֆինանսների նախարարի տեղակալ Կոնստանտին Մեգրելիշվիլիի, Աջարիայի առևտրա-արդյունաբերական պալատի նախագահ Թամազ Շավաձեի հետ, կազմակերպվել է տնտեսական և զբոսաշրջային ոլորտների ներկայացուցիչների ընդլայնված երկկողմ հանդիպում և համագործակցության ոլորտների փոխադարձ ներկայացումներ, այցելություն գյուղատնտեսական փորձարարական կենտրոն:

Բոլոր մակարդակների հանդիպումներում և քննարկումներում կողմերն ընդգծել են հայ-վրացական համագործակցության շրջանակներում Լուռու մարզի ու Աջարիայի ԻՀ, ինչպես նաև Վանաձոր-Բաթում, Ալավերդի-Քոբուլեթ, Ախթալա-Չակվի, Սպիտակ-Խելվաչաուր բարեկամացած քաղաքների միջև ապակենտրոնացված կապերի իրականացմանն ուղղված կոնկրետ քայլերի և միջոցառումների ձեռնարկումը՝ տնտեսական, մշակութային, զբոսաշրջության, երիտասարդական շփումների ոլորտներում:

Պատվիրակությունն այցելել է  ՀՀ գլխավոր հյուպատոսություն, Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցի, կայացել է հանդիպում հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

6010 Վրաստան, ք. Բաթում, Զուրաբ Գորգիլաձե 5-5

Բաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: