• English
  • Հայերեն
  • Русский
Բաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հայաստանի Հանրապետության ազգային տոնի` անկախության 26-րդ տարեդարձի առթիվ

21 սեպտեմբերի, 2017

 

   Հայաստանի Հանրապետության ազգային տոնի` անկախության 26-րդ տարեդարձի առթիվ Բաթումում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը 2017 թ. սեպտեմբերի 21-ին Բաթումի ,,Բելլա կոստա,, հյուրանոցա-ռեստորանային համալիրում  ընդունելություն է կազմակերպել ՀՀ գլխավոր հյուպատոսի անունից, որին ներկա էին  Աջարիայի Ինքնավար Հանրապետության/ԱԻՀ/ կառավարության նախագահը, ԱԻՀ առողջապահության, գյուղատնտեսության նախարարները, հյուպատոսական շրջանի մեջ գտնվող Գուրիա երկրամասի վարչական կենտրոն Օզուրգեթի քաղաքապետը, Աջարիայի ԻՀ այլ պաշտոնյաներ, մտավորականության, գործարար շրջանակների, ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ, ԶԼՄ-ների ղեկավարներ, լրագրողներ, Աջարիայի և Գուրիայի հայ համայնքների ներկայացուցիչներ:

 Հայաստանի Հանրապետության 26-ամյա ուղու և ձեռքբերումների, ՀՀ արտաքին և ներքին քաղաքականության գերակայությունների, հայ-վրացական բարեկամական առնչությունների, դրաանցում հայ համայնքի նշանակության  մասին ելույթով հանդես եկավ  Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը:

     Իր ողջույնի խոսքում Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության նախագահ Զուրաբ Պատարաձեն անդրադարձավ վրաց-հայկական ավանդական բարեկամությանը, երկու երկրների միջև համագործակցությանը, Լոռու մարզի հետ ապակենտրոնացված կապերին ու մարզպետի ղեկավարած պատվիրակության վերջերս կատարած այցին, վերջերս Վրաստանում բռնկված անտառային հրդեհների մարմանը Հայաստանից ցուցաբերած օգնությանը,  երկկողմ հարաբերություններում աջարահայայ համայնքի կարևոր դերակատարմանը:

  Խոսք են ասել նաև Օզուրգեթի քաղաքապետ Բեգլար Սիորիձեն,  Հայ Առաքելական եկեղեցու Աջարիայի և մերձակա շրջանների հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանը, Աջարիայի հայերի միության նախագահ Գրիգոր Վարդանյանը, Աջարիայի՝  «Մեր տունը Վրաստանն է» հայ-վրացական ընկերության ղեկավար Սահակ Տալիտյանը, հայտնի գրող և հայ գրականության թարգմանիչ Վախտանգ Ղլոնտին, այլ մասնակիցներ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

6010 Վրաստան, ք. Բաթում, Զուրաբ Գորգիլաձե 5-5

Բաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: