• English
  • Հայերեն
  • Русский
Բաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ՀՀ գլխավոր հյուպատոսի հանդիպումը Բաթումի նորընտիր քաղաքապետի հետ

13 դեկտեմբերի, 2017

 2017 թ. դեկտեմբերիի 13-ին Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը հանդիպում ունեցավ Վրաստանի Աջարիայի Ինքնավար Հանրապետության մայրաքաղաք Բաթումի նորընտիր քաղաքապետ Լաշա Կոմախիձեի հետ: ՀՀ գլխավոր հյուպատոսը, բեղմնավոր աշխատանք մաղթելով նորընտիր քաղաքապետին, անդրադարձավ երկկողմ կապերի և համագործակցության հետագա ընդլայնման հեռանկարներին, որին Բաթումի քաղաքապետը արձագանքեց լիակատար փոխըմռնմամբ և նշյալ հարցերը ուշադրության կենտրոնում պահելու պատրաստականությամբ:

Զրույցի ընթացքում կարևորվեց երկու երկրներում իրականացվող գործարար և  ներդրումային ծրագրերին հնարավոր մասնակցության, զբոսաշրջության, կրթամշակութային բնագավառներում  համագործակցության կատարելագործման հարցերը: ՀՀ գլխավոր հյուպատոսը տեղեկացրեց Հայաստանում ներդրումային պայմանների մասին,   ներկայացրեց և հանձնեց համապատասխան նյութեր:      Քննարկվեցին Բաթումի և բարեկամացած քաղաք Վանաձորի միջև գործակցության հեռանկարները:

Կողմերը անդրադարձան բաթումահայ համայնքի դրական դերակատարությանը երկկողմ հարաբերություններում: 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

6010 Վրաստան, ք. Բաթում, Զուրաբ Գորգիլաձե 5-5

Բաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: