• English
  • Հայերեն
  • Русский
Բաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հայկական բանակի 26-ամյակին նվիրված միջոցառումներ Բաթումում

03 փետրվարի, 2018

 2018թ. փետրվարի 3-ին` Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսության և հայկական համայնքային կառույցների համագործակցությամբ՝ Բաթումի Ալեքսանդր Մանթաշյանի անվան կրթամշակութային կենտրոնում տեղի ունեցան միջոցառումներ՝ նվիրված   Հայկական բանակի 26-ամյակին:

Հայոց բանակի կազմավորման, անցած ուղու, սպաների և զինվորների քաջագործությունների մասին և նահատակված հերոսների հիշատակին խոսքով հանդես եկան Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը, ՀԱԵ Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանը,  հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանը,  Աջարահայերի միության նախագահ Գրիգոր Վարդանյանը, Մանթաշյանի անվան կրթամշակութային կենտրոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը, տնտեսագետ և երաժիշտ Քրիստինա Այվազյան-Թադևոսյանը:

Կայացավ Հայոց բանակի մասին վավերագրական ֆիլմերի ցուցադրություն և համերգ, որին հայրենասիրական երգերի կատարմամբ, ոտանավորների արտասանությամբ և բեմականացումներով հանդես եկան Մանթաշյանի անվան կրթամշակութային կենտրոնի նախակրթարանի սաները՝ ուսուցիչների և դաստիարակների ուղղորդությամբ:

Միջոցառումները ավարտվեցին ընդունելությամբ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

6010 Վրաստան, ք. Բաթում, Զուրաբ Գորգիլաձե 5-5

Բաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: