• English
  • Հայերեն
  • Русский
Բաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ՀՀ գլխավոր հյուպատոսի հանդիպումը Փոթիի քաղքապետի հետ

21 փետրվարի, 2018

 

         2018 թ. փետրվարի 21-ին Բաթումում ՀՀ գլխավոր       հյուպատոս Եղիշե Սարգսյանը աշխատանքային  այց է  կատարելել  ք.Փոթի և հանդիպում ունեցել քաղքապետ Գոչա Կուրդղելիայի հետ:

   Զրույցի ընթացքում ՀՀ գլխավոր հյուպատոսը անդրադարձել է Փոթի քաղաքի և նավահանգստի կարևոր դերին՝ ՀՀ արտաքին բեռնափոխադրումների գործում, ինչպես նաև ծովափնյա հանգստի եկող հայաստանցիների և քաղաքի հայ համայնքին վերաբերող հարցերին, տեղեկություններ տվել Հայաստանի տնտեսության զարգացման, գործարար միջավայրի և ներդրումային պայմանների մասին: 

         Քաղքապետը նշել է, որ Փոթին, մասնավորապես, նավահանգստի շնորհիվ,  ավանդական լավ կապեր ունի Հայաստանի հետ, դրանք եղել են գործնական և փոխշահավետ: Նավահանգստի բեռնափոխադրումների զգալի մասը Հայաստանինն է: Ծովափնյա հանգստի եկող հայաստանցիների և հայ համայնքի առկայությունը համագործակցությանը նպաստող գործոններից են: Քաղաքապետը հայտնեց նաև, որ Փոթի քաղաքի առաջիկա վերափոխումների ծրագրում ներառված՝  նոր և հարմարավետ լողափի և դրան հարող զբոսայգու ստեղծմամբ զգալիորեն կավելանա հանգստացողների հոսքը՝  նաև Հայաստանից:

         Հանդիպմանը մասնակցում էին Փոթիի քաղքապետի առաջին տեղակալ Մամուկա Պապասկիրին և տեղակալ Իրակլի Թոփուրիան:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

6010 Վրաստան, ք. Բաթում, Զուրաբ Գորգիլաձե 5-5

Բաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: