• English
  • Հայերեն
  • Русский
Բաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Ադրբեջանական Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած հայկական ջարդերի 30-րդ տարելիցի առթիվ

25 փետրվարի, 2018

     2018 թ. փետրվարի 25-ին Բաթում կայացան միջոցառումներ ՀՀ գլխավոր հյուպատոսության և աջահայ համայնքային կառույցների մասնակցությամբ՝  1988 թ. փետրվարին ադրբեջանական  Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած հայկական ջարդերի 30-րդ տարելիցի առթիվ: Սուրբ Փրկիչ եկեղեցու բակում տեղակայված խաչքարի մոտ, ՀԱԵ Վիրահայոց թեմի հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանի մատուցմամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին և ծաղկեդրման արարողություն խաչքարի մոտ` ՀՀ գլխավոր հյուպատոսության, համայնքային կառույցների և անհատների կողմից:

  Այնուհետև, անմեղ զոհերի հիշատակին և ոճրագործությունները դատապարտող խոսքով ներկաների առջև ելույթներով հանդես եկան Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը, Տեր Արարատ քահանա Գումբալյանը, Աջարիայի հայերի միության նախագահ Գրիգոր Վարդանյանը, ,,Մեր տունը Վրաստանն է,, հայ-վրացական կազմակերպության նախագահ Սահակ Տալիթյանը, համայնքի այլ ներկայացուցիչներ:

       Իր խոսքում՝ ՀՀ գլխավոր հյուպատոսը, մասնավորապես, ընդգծեց, որ 30 տարի առաջ Սումգայիթում տեղի ունեցած եղեռնագործությունները միջազգային հանրության կողմից համապատասխան գնահատականի չարժանանալով՝ հետագա տարիներին, Ադրբեջանի կողմից, նույն գործելակերպով, կրկնվեցին Կիրովաբադում/նոյեմբեր 1988թ./, Բաքվում /հունվար 1990 թ/, Մարաղայում/ապրիլ 1992 թ./ և այլ վայրերում: Նա խոսեց նաև արցախյան հիմնախնդրի խաղաղ ճանապարհով լուծման ՀՀ հետևողական դիրքորոշման մասին:

  Արարողությունների ավարտին, մասնակիցները տեղափոխվեցին Ալեքսանդր Մանթաշյանի անվան կրթամշակութային կենտրոն, որտեղ ցուցադրվեց փաստագրական ֆիլմ սումգայիթյան եղեռնագործության մասին:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

6010 Վրաստան, ք. Բաթում, Զուրաբ Գորգիլաձե 5-5

Բաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: