• English
  • Հայերեն
  • Русский
Բաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հայաստանի շախմատիստների մասնակցությունը շախմատի Եվրոպայի անհատական առաջնությանը Բաթումում

29 մարտի, 2018
Հայաստանի շախմատիստների մասնակցությունը շախմատի 	Եվրոպայի անհատական առաջնությանը Բաթումում
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

2018 թ. մարտի 28-ին Բաթումում ավարտվեց Եվրոպայի շախմատի անհատական առաջնությունը, որին Հայաստանից մասնակցում էին 34 շախմատիստներ: 11.0 հնարավորից 8.5 միավորով 2018 թվականի Եվրոպայի չեմպիոն հռչակվեց Խորվաթիայի ներկայացուցիչ Իվան Շարիչը, Լեհաստանից Ռադոսլավ Վոյտաշեկը 8.0 միավորով նվաճեց արծաթե մեդալ, Ռուսաստանից Սանան Սյուգիրովը նույնքան միավորով գրավեց 3-րդ տեղը:

Ըստ ՖԻԴԵ-ի և Շախմատի Եվրոպական Միության խորհրդի կանոնների՝ 2018 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը նաև ընտրական փուլ էր աշխարհի գավաթի հաջորդ խաղարկության համար և ընտրվեցին 23 մասնակից: Հայաստանի ներկայացուցիչներից ուղեգրեր նվաճեցին 7.5-ական միավոր վաստակած Ռոբերտ Հովհաննիսյանը և Արման Փաշիկյանը, որոնք գրավեցին 16-րդ, և 21-րդ տեղերը: Հրանտ Մելքումյանը, ով նույնպես վաստակել էր 7.5 միավոր՝ լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո հայտնվել է 25-րդ հորիզոնականում և դուրս մնացել 23-ի ցուցակից:

7.0-ական միավոր վաստակեցին Գաբրիել Սարգսյանը, Արամ Հակոբյանը, 6.5-ական միավոր՝ Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Սերգեյ Մովսեսյանը, Արման Միքայելյանը, 6.0-ական միավոր՝ Արտաշես Մինասյանը, Տիգրան Հարությունյանը, Մանուել Պետրոսյանը, 5.5-ական միավոր՝ Վահե Դանիելյանը, Սամվել Տեր- Սահակյանը, Դավիթ Միրզոյանը, Էլինա Դանիելյանը, Սարգիս Մկրտչյանը, մնացած 17 մասնակիցները վաստակեցին 5.0.-ից մինչև 3.0 միավորներ:

Առաջնությունում հաջող հանդես եկած պատանի շախմատիստներից Շանթ Սարգսյանը/6.5 միավոր/ 2-րդ անգամ լրացրեց գրոսմայստերի նորմա, Վահե Դանիելյանը/5.5 միավոր/ լրացրեց միջազգային վարպետի նորմա, Աննա Սարգսյանը/5.0 միավոր/ լրացրեց կանանց միջազգային վարպետի նորմա:

Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը մարտի 28-ին հանդիպում-ընդունելություն կազմակերպեց առաջնությանը մասնակցած հայ շախմատիստների խմբի հետ: ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը ողջունեց և հետագա հաջեղություններ մաղթեց նրանց՝ նշելով, որ Հայաստանի շախմատիտների ներկայիս մասնագիտական հատկանիշները թույլ են տալիս մեծ ակնկալիքներ ունենալ այս տարվա սեպտեմբերին Բաթումում կայանալիք աշխարհի թիմային օլիմպիադայում բարձր մրցանակային տեղ գրավելու հարցում: Ողջույնի խոսք ասեցին բաթումահայ համայնքային կառույցների ղեկավարներ Գրիգորի Վարդանյանն ու Սահակ Տալիթյանը: Գրոսմայստեր Արտաշես Մինասյանն իր խոսքում անդրադարձավ Եվրոպայի առաջնության ընթացքին և հայ շախմատիստների խաղային արդյունքներին:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

6010 Վրաստան, ք. Բաթում, Զուրաբ Գորգիլաձե 5-5

Բաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: