• English
  • Հայերեն
  • Русский
Բաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

2016 թ. ապրիլյան քառօրյա պատերազմի երկրորդ տարելիցի կապակցությամբ միջոցառում Բաթումում

08 ապրիլի, 2018

 2018 թ. ապրիլի 8-ին Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցու բակում տեղակայված խաչքարի մոտ, ՀԱԵ Վիրահայոց թեմի հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանի մատուցմամբ, կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ 2016թ. ապրիլի 2-ին Ադրբեջանի սկսած   քառօյա պատերազմում զոհված հայ մարտիկների հիշատակին և ծաղկեդրման արարողություն` ՀՀ գլխավոր հյուպատոսության, հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների կողմից:  

Նահատակված հերոսների հիշատակին և ադրբեջանական ագրեսիան դատապարտող խոսքով հանդես եկան Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը, Տեր Արարատ քահանա Գումբալյանը, ,,Մեր տունը Վրաստանն է,, ՀԿ նախագահ Սահակ Տալիթյանը, Վրաստանի ՀՕՄ Բաթումի խմբի համակարգող Էթերի Հակոբյանը:

Իր ելույթում ՀՀ գլխավոր հյուպատոսը, մասնավորապես, նշեց, որ երկու տարի առաջ ադրբեջանական լայնածավալ հարձակմանն ի պատասխան հայ մարտիկները, Հայրենիքին անմնացորդ նվիրվածություն ցուցաբերելով, իրենց կյանքի գնով դիմագրավեցին հակառակորդին: Պատերազմի չորս օրերի ընթացքում կրկին դրսևորվեց հայ ժողովրդի անկոտրուն կամքը՝ վտանգի պահին համախմբվելու հանուն Հայրենիքի պաշտպանության: Նա շեշտեց, որ շարունակելով հավատարիմ մնալ արցախյան հիմնախնդրի խաղաղ ճանապարհով կարգավորմանը, հայկական կողմից անցած երկու տարիներին բանակաշինությանն ուղղված նոր կարևոր քայլեր են կատարվել: 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

6010 Վրաստան, ք. Բաթում, Զուրաբ Գորգիլաձե 5-5

Բաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: