• English
  • Հայերեն
  • Русский
Բաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հայոց մեծ եղեռնի 103-րդ տարելիցի առթիվ միջոցառումներ Բաթումում

24 ապրիլի, 2018

    2018 թ. ապրիլի 24-ին  Բաթումում կայացան միջոցառումներ Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի կապակցութամբ՝ հայ համայնքի ներկայացուցիչների և հյուրերի մասնակցությամբ: Սուրբ Փրկիչ եկեղեցում կատարվեց Սրբոց բարեխոսության կարգ:

         Այնուհետև, եկեղեցու բակում գտնվող՝  Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ կայացան ծաղիկների խոնարհման և մոմավառության արարողություններ:

         Կազմակերպվել էր բացօդյա ցուցահանդես, որում ներկայացված էին գերմանացի հումանիստ Արմին Թ. Վեգների՝ Մեծ եղեռնի դրվագները պատկերող լուսանկարները:

                Ներկաների առջև ելույթներով հանդես են եկել Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը, ՀԱԵ Վիրահայոց թեմի հոգևոր հովիվ Արարատ քահանա Գումբալյանը: ՀՀ գլխավոր հյուպատոսը, մասնավրապես, անդրադարձել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման կարևորությանը՝ մարդկությանը նոր աղետներից զերծ պահելու համար:

         Միջոցառումներն ավարտվեցին Ալեքսանդր Մանթաշյանի անվան հայկական կրթա-մշակութային կենտրոնում, որտեղ հայ երիտասարդների, դպրոցականների և նախակրթարանցիների մանակցությամբ կայացավ հիշատակի գրական-երաշժշտական   ներկայացում՝ Կոմիտասի, Պարույր Սևակի և այլ հեղինակների ստեղծագործությունների կատարմամբ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

6010 Վրաստան, ք. Բաթում, Զուրաբ Գորգիլաձե 5-5

Բաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: