• English
  • Հայերեն
  • Русский
Բաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 73-րդ և Շուշիի ազատագրման 26-րդ տարեդարձերին նվիրված միջոցառումներ Բաթումում

09 մայիսի, 2018

 2018 թ. մայիսի 9-ին,  Բաթումում կազմակերպվել են միջոցառումներ՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 73-րդ և Շուշիի ազատագրման 26-րդ տարեդարձերին: 

Սուրբ Փրկիչ եկեղեցու բակում գտնվող խաչքարի մոտ կայացել է ծաղիկների խոնարհման արարողություն ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման մարտերում զոհված մարտիկների՝ ՀՀ գլխավոր հյուպատոսության, հայ համայնքային կառույցների կողմից:

Այնուհետև, ՀՀ գլխավոր հյուպատոսը և աջարահայ համայնքային կառույցների ղեկավարները՝ տոնի առթիվ շնորհավորելու համար այցելել են Հայրենական մեծ պատերազմի Բաթումցի երեք հայ մասնակիցներին՝ իրենց բնակարաններում:

Միջոցառումների ավարտին, ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից կազմակերպվել է ընդունելություն, որի ընթացքում ներկաների առջև ելույթներով հանդես են եկել Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը, ՀԱԵ վիրահայոց թեմի հոգևոր հովիվ Արարատ քահանա Գումբալյանը, ,,Մեր տունը Վրաստանն է,,  հայ-վրացական կազմակերպության ղեկավար Սահակ Տալիթյանը,  Աջարիայի հայերի միության ,,Աղբյուր,, էլեկտրոնային թերթի խմբագիր Արթուր Հովհաննիսյանը, ցուցադրվել են վավերագրական ֆիլմեր օրվա թմաներով:     

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

6010 Վրաստան, ք. Բաթում, Զուրաբ Գորգիլաձե 5-5

Բաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: