• English
  • Հայերեն
  • Русский
Բաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսի հանդիպումը Խելվաչաուրի քաղաքապետի հետ

25 մայիսի, 2018

 2018 թ. մայիսի 25--ին Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը հանդիպում է ունեցել Վրաստանի Աջարիայի Ինքնավար Հանրապետության Խելվաչաուրի քաղաքապետ Ջումբեր Վարդմանիձեի հետ: Զրույցի ընթացքում շոշափվել է 2007 թվականին ստորագրված պայմանագրի համաձայն եղբայրացած քաղաքներ Սպիտակի և Խելվաչաուրի միջև կապերի և համագործակցության ընդլայնման հեռանկարներին վերաբերող հարցեր:

ՀՀ գլխավոր հյուպատոսը կարևորել է երկու երկրներում իրականացվող գործարար և  ներդրումային ծրագրերին եղբայրացած քաղաքների հնարավոր մասնակցության, զբոսաշրջության, կրթամշակութային բնագավառներում  համագործակցության ընդլայնման հարցերը՝ տեղեկացնելով Հայաստանում տնտեսական գործունեության և ներդրումային պայմանների մասին:       

Խելվաչաուրի քաղաքապետը վերահաստատել է երկկողմ կապերի խորացման կարևրությունը՝ հույս հայտնելով, որ արդեն ընթացիկ տարում տեսանելի արդյունքներ կլինեն: 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

6010 Վրաստան, ք. Բաթում, Զուրաբ Գորգիլաձե 5-5

Բաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: