• English
  • Հայերեն
  • Русский
Բաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված ընդունելություն Բաթումում

28 մայիսի, 2018

 2018 թ. մայիսի 28-ին Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը՝ հայկական համայնքային կառույցների մասնակցությամբ Բաթումի ,,Բելլա կոստա,, հյուրանոցա-ռեստորանային համալիրում կազմակերպել է տոնական ընդունելություն՝ նվիրված Մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին, որին ներկա էին  Աջարիայի Ինքնավար Հանրապետության/ԱԻՀ/ կառավարության նախագահը, Բաթումի քաղաքապետը, ԱԻՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, ԱԻՀ առողջապահության, գյուղատնտեսության, մշակույթի ու կրթության նախարարները, զբոսաշրջության ու սպորտի դեպարտամենտների ղեկավարները, այլ պաշտոնյաներ, Առևտրա-արդյունաբերական պալատի փոխնախագահը, Աջարիայի գրողների միության նախագահը, Չաքվիի համայնքապետը, մտավորականության, գործարար շրջանակների, ԶԼՄ-ների, ազգային փոքրամասնությունների, հայ համայնքի շուրջ 100 ներկայացուցիչներ:

  Միջոցառմանը հիմնական ելույթներով հանդես են եկել ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը և Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության նախագահ Զուրաբ Պատարաձեն:

ՀՀ գլխավոր հյուպատոսը, մասնավորապես, անդրադարձել է Սռաջին Հանրապետության հռչակմանը անմիջապես նախորդած՝ Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերին, որոնցում տարված հաղթանակների շնորհիվ ետ մղվեցին թուրքական զավթիչները: Նա նշել է, որ ծայրահեղ դժվարին հանգամանքներում, ընդամենը երկու և կես տարի գոյատևած Հայկական Հանրապետությունը  լուրջ քայլեր իրականացրեց պետականաշինության ասպարեզում:       

Աջարիայի ԻՀ կառավարության նախագահն իր ելույթում խոսել է 100 տարի առաջ ձևավորված Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Ժողովրդավարական Հանրապետության կազմավորման պատմական նշանակության, հայ և վրաց ժողովուրդների ավանդական բարեկամական կապերի մասին:

         Երեկոյի ընթացքում ելույթներ ունեցան նաև ,,Մեր տունը Վրաստանն է,, հայ-վրացական կազմակերպության ղեկավար Սահակ Տալիթյանը, ՀԱԵ հոգևոր հովիվ Արարատ քահանա Գումբալյանը, Բաթումի քաղաքապետ Լաշա Կոմախիձեն, Զբոսաշրջության դեպարտամենտի ղեկավար Սուլխան Ղլոնտին, Աջարիայի հայերի միության ,,Աղբյուր,, էլեկտրոնային թերթի խմբագիր Արթուր Հովհաննիսյանը, գրողներ Գուլնարա Պուտկարաձե-Սեչենյանը, Վախտանգ Ղլոնտին, եզդիական համայնքի ղեկավար Մեմեդ Օմարովը, հրեական հմայնքի ղեկավար Էմիլ Կրուպնիկը: 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

6010 Վրաստան, ք. Բաթում, Զուրաբ Գորգիլաձե 5-5

Բաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: