• English
  • Հայերեն
  • Русский
Բաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանի հանդիպումը Վրաստանի Աջարիայի ԻՀ կառավարության նախագահ Թորնիկե Ռիժվաձեի հետ

18 սեպտեմբերի, 2018

             2018 թ. սեպտեմբերի 18-ին Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը հանդիպում է ունեցել Վրաստանի Աջարիայի Ինքնավար Հանրապետության/ԱԻՀ/ կառավարության նախագահ Թորնիկե Ռիժվաձեի հետ:

         Հանդիպման  ընթացքում շոշափվել են հայ-վրացական փոխհարաբերությունների շրջանակում Աջարիայի հետ համագործակցության հարցեր:   

Զրուցակիցները ընդգծեցին, որ երկկողմ բարձր մակարդակի հարաբերությունները  նոր լիցք են ստացել  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ս.թ. մայիսին և Վրաստանի Վարչապետ Մամուկա Բախտաձեի՝  ս.թ.սեպտեմբերին իրականացված փոխադարձ պաշտոնական այցերի արդյունքում:

ԱԻՀ կառավարության ղեկավարը վստահություն հայտնեց, որ կարվի հնարավորինը նպաստելու համար ավանդական բարեկամական կապերի հետագա խորացմանը՝ անդրադարձ կատարելով, մասնավորապես, առևտրա-տնտեսական, կրթա-մշակութային, զբոսաշրջության բնագավառներում համագործակցության ընդլայնման հարցերին:

ՀՀ գլխավոր հյուպատոսը տեղեկացրեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումային պայմանների վերաբերյալ,   նշեց ապակենտրոնացված գործակցության շրջանակներում ՀՀ Լոռու մարզի և Վրաստանի Աջարիայի ԻՀ միջև իրականացվող   ծրագրերի, ինչպես նաև Վանաձոր-Բաթում, Ալավերդի-Քոբուլեթ, Սպիտակ-Խելվաչաուր, Ախթալա-Չակվի  քաղաքների և համայնքների  միջև կապերի  հետագա ընդլայնման մասին:

Երկուստեք ընդգծվեց հայ համայնքի կարևոր դերը երկկողմ հարաբերություններում:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

6010 Վրաստան, ք. Բաթում, Զուրաբ Գորգիլաձե 5-5

Բաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: