• English
  • Հայերեն
  • Русский
Բաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ՀՀ Ազգային տոնի` անկախության 27-րդ տարեդարձի առթիվ միջոցառումներ Բաթումում

21 սեպտեմբերի, 2018

Հայաստանի Հանրապետության Ազգային տոնի` անկախության 27-րդ տարեդարձի առթիվ Բաթումում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը 2018 թ. սեպտեմբերի 21-ին ընդունելություն է կազմակերպել ՀՀ գլխավոր հյուպատոսի անունից, Բաթումի ,,Ինտուրիստ,, հյուրանոցում, որին ներկա էին  Աջարիայի Ինքնավար Հանրապետության/ԱԻՀ/ կառավարության նախագահը, Գերագույն Խորհրդի /խորհրդարանի/ փոխնախագահը, ԱԻՀ առողջապահության նախարարը, Բաթումի քաղաքային խորհուրդի/ավագանի/  նախագահը, Բաթումի քաղաքապետի տեղակալները, ԱԻՀ այլ պաշտոնյաներ, Հայ Առաքելական եկեղեցու, աջարահայ համայնքի, մտավորականության, գործարար շրջանակների, ուսումնական հաստատությունների, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

Հայաստանի Հանրապետության 27-ամյա ուղու և ձեռքբերումների, հայ-վրացական բարեկամական առնչությունների մասին ներկաների առջև ելույթ է ունեցել  Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը:

Ողջույնի խոսքով հանդես է եկել Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության նախագահ Թորնիկե Ռիժվաձեն` անդրադառնալով վրաց-հայկական ավանդական բարեկամությանը, երկու երկրների միջև համագործակցությանը, ապակենտրոնացված կապերին, աջարահայայ համայնքի կարևոր դերակատարմանը երկկողմ հարաբերություններում:

ՀՀ գլխավոր հյուպատոսը և Աջարիայի ԻՀ կառավարության նախագահը ընդգծեցին, որ երկկողմ բարձր մակարդակի հարաբերություններին  նոր լիցք հաղորդեցին  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ս.թ. մայիսին և Վրաստանի Վարչապետ Մամուկա Բախտաձեի՝  ս.թ.սեպտեմբերին իրականացված փոխադարձ պաշտոնական այցերը:

Ընդունելությունը ներառում էր գեղարվեստական մաս, որի ընթացքում հանդես եկան բաթումահայ համայնքի “Աղբյուր” երգչախումբը, “Բաթումի” պետական վոկալ համույթը, հայ համայնքից  երգերի և գործիքային կատարողներ Հարություն Սեդրակյանը և Ռոբերտ Ուսնյանը:

         ------

2018 թ. սեպտեմբերի 21-ին, մինչ պաշտոնական ընդունելությունը, ՀՀ անկախության 27-րդ տարեդարձին նվիրված տոնական հանդես-ցերեկույթ է կազմակերպվել Բաթումի Ալ. Մանթաշյանցի անվան համայնքային  կրթա-մշակութային կենտրոնում՝ կենտրոնի տնօրինության և մանկավարժների ջանքերով և սաների մասնակցությամբ:  

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

6010 Վրաստան, ք. Բաթում, Զուրաբ Գորգիլաձե 5-5

Բաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: