• English
  • Հայերեն
  • Русский
Բաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Շառլ Ազնավուրի մահվան առթիվ հիշատակի արարողություններ Բաթումում

07 հոկտեմբերի, 2018

   Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ 2018 թ. հոկտեմբերի 3-ից 5-ը Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում բացվել է սգո մատյան, որում գրառումներ են կատարել.

  Վրաստանի Աջարիայի Ինքնավար Հանրապետության կրթության, մշակույթի և սպորտի նախարար տ. Ինգա Շամիլիշվիլին/Inga Shamilishvili - Minister of Education, Culture and Sport of  Ajara Autonomous Republic, Georgia/, Առողջապահության և սոցիալական հարցերի նախարար պ. Զաալ Միքելաձեն/Zaal Mikeladze - Minister of health and social care/,   Գյուղատնտեսության նախարար  պ. Տիտե Արոշիձեն /Tite Aroshidze - Minister of agriculture/, Վիրահայոց թեմի հոգևոր հովիվը և հայկական համայնքային կազմակերպությունների ղեկավարներն ու  համայնքի բազմաթիվ անդամներ, հասարակայնության ներկայացուցիչներ:

  Ի հիշատակ Ազնավուրի՝ նրա բազմաթիվ երկրպագուներ ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքի մուտքի մոտ մոմեր են վառել, ծաղիկներ դրել:

  Հոկտեմբերի 6-ին, Հայաստնում հայտարարված սգո օրը, կիսով չափ իջեցվել է ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքի ճակատամասում բարձրացված ՀՀ պետական դրոշը:

  Հոկտեմբերի 7-ին Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցում՝ ՀԱԵ հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանի մատուցմամբ Շառլ Ազնաուրի հաշատակին հոգեհանգստի կարգ է կատարվել, որին հիշատակի խոսքով հանդես է եկել նաև ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

6010 Վրաստան, ք. Բաթում, Զուրաբ Գորգիլաձե 5-5

Բաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: