• English
  • Հայերեն
  • Русский
Բաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Միջոցառումներ Բաթումում՝ Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի առթիվ

07 դեկտեմբերի, 2018

 2018 թ. դեկտեմբերի 7-ին Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցում, ՀԱԵ հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանի մատուցմամբ, կատարվեց հիշատակի արարողություն՝ 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ և ՀՀ գլխավոր հյուպատոսության, հայկական համայնքային կառույցների ու անհատների կողմից ծաղիկների խոնարհում զոհվածների հիշատակին՝ եկեղեցու բակում տեղակայված խաչքարի մոտ:

         Ներկաների առջև ելույթի խոսքով հանդես եկան ՀԱԵ հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանը և Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը, ով, մասնավորապես,  անդրադարձավ հետերկրաշարժյան փրկարարարական, վերականգնողական աշխատանքներում և օգնության հարցերում միջազգային հանրության կարևոր դերակատարությանը, ինչպես նաև Վրաստանի բարեկամ ժողովրդի ներկայացուցիչների կատարած աշխատանքներին, որոնք առաջինների թվում օգնության հասան տուժած բնակչությանը: Նա խոսեց  նաև  երկրաշարժի հետևանքների իսպառ վերացմանն ուղղված աշխատանքներում ՀՀ իշխանությունների հաստատակամության մասին:

         Միջոցառումների մասնակիցները այնուհետև տեղափոխվեցին ՀՀ գլխավոր հյուպատոսություն, որտեղ  ցուցադրվեցին ֆիլմեր Սպիտակի երկրաշարժի, ինչպես նաև ներկայիս Գյումրի, Վանաձոր և Սպիտակ քաղաքների  մասին, երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքների դրվագների մասին խոսք ասեցին ՀՀ գլխավոր հյուպատոսը, ,,Մեր տունը Վրաստանն է,, հայ-վրացական կազմակերպության նախագահ, վրացական ջոկատի կազմում  վերականգնողական աշխատանքների մասնակից Սահակ Տալիթյանը,  Աջարիայի հայերի միության նախագահ Գրիգոր Վարդանյանը: 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

6010 Վրաստան, ք. Բաթում, Զուրաբ Գորգիլաձե 5-5

Բաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: