• English
  • Հայերեն
  • Русский
Բաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի առաջին Հանրապետության 101-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ Բաթումում

28 մայիսի, 2019

            2019 թ. մայիսի 28-ին Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսության ու ,,Մեր տունը Վրաստանն է,, հայ-վրացական կազմակերպության համագործակցությամբ և հայկական համայնքային մյուս կառույցների մասնակցությամբ Բաթումի ,,Մեդուզա,, ռեստորանային համալիրում կազմակերպվել է ընդունելություն՝ նվիրված Մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի առաջին Հանրապետության 101-րդ տարեդարձերին, որին ներկա էին Բաթումի քաղաքային խորհրդի նախագահ Սուլիկո Թեբիձեն,  Բաթումի քաղաքապետի տեղակալներ Թինգիզ Պետրիձեն և Լելա Սուրմանիձեն, քաղաքային խորհրդի անդամ Անզորի Դեվաձեն, այլ պաշտոնյաներ, ազգային փոքրամասնությունների, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը, Բաթումի քաղաքապետի տեղակալ Թինգիզ Պետրիձեն, ,,Մեր տունը Վրաստանն է,, հայ-վրացական կազմակերպության ղեկավար Սահակ Տալիթյանը, Աջարիայի հայերի միության խորհրդի անդամ, ,,Աղբյուր,, էլեկտրոնային թերթի խմբագիր Արթուր Հովհաննիսյանը,  եզդիական և հրեական հմայնքների ղեկավարները, միջոցառման այլ մասնակիցներ:

ՀՀ գլխավոր հյուպատոսը, մասնավորապես, անդրադարձել է Սռաջին Հանրապետության հռչակմանը նախորդած՝ Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերին, որոնցում տարված հաղթանակների շնորհիվ ետ մղվեցին թուրքական զավթիչները և հնարավոր դարձավ անկախության հռչակումը: Նա խոսեց նաև հայ-վրացական ավանդական բարեկամական կապերի և դրանց բազմակողմանի զարգացման արդի նոր փուլի մասին:

Բաթումի փոխքաղաքապետը և մյուս ելույթ ունեցողները խոսեցին 101 տարի առաջ հռչակված Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Ժողովրդավարական Հանրապետության պատմական նշանակության, հայ և վրաց ժողովուրդների բարեկամական կապերի մասին:

Երեկոյի ընթացքում տարբեր կոլեկտիվների և մենակատարների կատարմամբ ներկայացվեցին հայկակական և վրացական երգեր և պարեր:

         Մինչ այդ, Բաթումի Ա.Մանթաշյանցի անվ. հայկական կրթամշակութային կենտրոնի ,,Սուրբ Գրիգոր Լուսավորիչ նախակրթարանի,, սաների բաց դաս է անցկացվել, նվիրված Հայաստանի առաջին Հանրապետության 101–րդ տարեդարձին:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

6010 Վրաստան, ք. Բաթում, Զուրաբ Գորգիլաձե 5-5

Բաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: