• English
  • Հայերեն
  • Русский
Բաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Միջոցառումներ ՀՀ անկախության 28-րդ տարեդարձի առթիվ

26 սեպտեմբերի, 2019

   Հայաստանի Հանրապետության Ազգային տոնի` անկախության 28-րդ տարեդարձի առթիվ Բաթումում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը 2019 թ. սեպտեմբերի 26-ին ընդունելություն է կազմակերպել ՀՀ գլխավոր հյուպատոսի անունից, Բաթումի ,,Ինտուրիստ,, հյուրանոցում, որին ներկա էին Աջարիայի Ինքնավար Հանրապետության/ԱԻՀ/ Գերագույն Խորհրդի /խորհրդարանի/ փոխնախագահը, Բաթումի քաղաքային խորհուրդի/ավագանի/ նախագահը, Բաթումի և Օզուրգեթի /Գուրիա երկրամասի վարչական կենտրոն/ քաղաքապետերը, Աջարիայի ԻՀ այլ պաշտոնյաներ, մտավորականության, գործարար շրջանակների, ուսումնական հաստատությունների ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, Աջարիայի ազգային փոքրամասնությունների, Հայ Առաքելական եկեղեցու, Աջարիայի և Գուրիայի հայկական համայնքների շուրջ 140 ներկայացուցիչներ:
  Հայաստանի Հանրապետության 28-ամյա ուղու, հայ-վրացական բարեկամական առնչությունների մասին ներկաների առջև ելույթ է ունեցել Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը՝ նշելով, որ 28 տարի առաջ սկսված պետականաշինության աշխատանքները ներկայումս շարունակվում են ժողովրդավարական համընդհանուր չափանիշներից ելնելով՝ 2018 թ. գարնանը իրականացված թավշյա հեղափոխությունից հետո կայացած ընտրություններում մեծամասնության քվեն ստացած իշխանությունների կողմից: Նա համոզմունք հայտնեց, որ Հայաստանի ժողովրդի ջանքերով և աշխարհասփյուռ հայերի մասնակցությամբ ու բարեկամ երկրների հետ համագործակցությամբ Հայաստանը կշարունակի բարգավաճել ու հրապուրել բոլոր բնակիչներին ու հյուրերին: Անդրադառնալով երկկողմ հարաբերությունների զարգացմանը՝ նա ընդգծեց, որ դրան մեծապես նպաստում են Հայաստանի և Վրաստանի ղեկավարների իրականացրած փոխադարձ պաշտոնական ու աշխատանքային այցերը:
    Ողջույնի խոսքով հանդես է եկել ԱԻՀ Գերագույն Խորհրդի /խորհրդարանի/ փոխնախագահ Մերաբ Կարանաձեն` անդրադառնալով վրաց-հայկական ավանդական բարեկամությանը, երկու երկրների միջև համագործակցությանը, աջարահայայ համայնքի դերակատարմանը երկկողմ հարաբերություններում:
Ընդունելության գեղարվեստական մասում հանդես են եկել բաթումահայ համայնքի “Աղբյուր” երգչախումբը, Աջարիայում հայտնի երգիչ, երիտասարդ մրցանակակիր Գիորգի Նակաշիձեն, բաթումահայ համայնքից՝ հայկական երգերի և գործիքային կատարողներ Հարություն Սեդրակյանը և Ռոբերտ Ուսնյանը:
      Մինչ այդ, սեպտեմբերի 22-ին, Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցում ՀԱԵ հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանի մատուցմամբ կատարվել է Հանրապետական մաղթանքի և գոհաբանական աղոթքի կարգ, նվիրված ՀՀ անկախության տոնին, արարողությանը՝ տոնի խորհրդի և նշանակության մասին խոսքով հանդես է եկել ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը: Սեպտեմբերի 21-ին, ՀՀ Ազգային տոնին նվիրված դաս-հանդես է կազմակերպվել Օզուրգեթի՝ Կոմիտաս Վարդապետի անվան՝ Հայկական հոգևոր, կրթամշակութային կենտրոնի ,,Սահակ Պարթև,, մեկօրյա դպրոցի սաների մասնակցությամբ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

6010 Վրաստան, ք. Բաթում, Զուրաբ Գորգիլաձե 5-5

Բաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: