• English
  • Հայերեն
  • Русский
Բաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Սպիտակի երկրաշարժի 31-րդ տարելիցի առթիվ

07 դեկտեմբերի, 2019

           2019 թ. դեկտեմբերի 7-ին, Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցու բակում տեղակայված խաչքարի մոտ տեղի ունեցավ հիշատակի արարողություն՝ ՀԱԵ հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանի մատուցմամբ` 1988թ. Սպիտակի երկրաշարժի 31-րդ տարելիցի կապակցությամբ և ՀՀ գլխավոր հյուպատոսության, հայկական համայնքային կառույցների ու անհատների կողմից ծաղիկների խոնարհում երկրաշարժից զոհվածների հիշատակին:

         Ներկաների առջև ելույթի խոսքով հանդես եկան Տեր Արարատ քահանա Գումբալյանը, ,,Մեր տունը Վրաստանն է,, հայ-վրացական կազմակերպության վարչության անդամ Լևան Մժավանաձեն և Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը, ով անդրադարձավ երկրաշարժին հաջորդած  փրկարարարական և վերականգնողական աշխատանքներում միջազգային հանրության կարևոր դերակատարությանը և Վրաստանի բարեկամ ժողովրդի ներկայացուցիչների մասնակցությանը, որոնք առաջինների թվում օգնության հասան տուժած բնակչությանը: Նա խոսեց  նաև  երկրաշարժի հետևանքների իսպառ վերացման գործում ՀՀ իշխանությունների հաստատակամության մասին:

 Միջոցառումների մասնակիցները այնուհետև տեղափոխվեցին հայկական եկեղեցուն առընթեր Ալեքսանդր Մանթաշյանցի անվան կրթամշակութային և երիտասարդական կենտրոն, որտեղ Կենտրոնի սաները իրենց եելույթներում տեղեկություններ ներկայացրեցին երկրաարժի և դրա հետևանքների վերացման աշխատանքների մասին, ցուցադրվեց ֆիլմ Սպիտակի երկրաշարժի վերաբերյալ: 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

6010 Վրաստան, ք. Բաթում, Զուրաբ Գորգիլաձե 5-5

Բաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: