• English
  • Հայերեն
  • Русский
Բաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Նարինե Մաթոսյանը հանդիպում է ունեցել Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության ղեկավար Թոռնիկե Ռիժվաձեի հետ

16 մայիսի, 2023

2023 թվականի մայիսի 16-ին Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Նարինե Մաթոսյանը հանդիպում է ունեցել Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության ղեկավար Թոռնիկե Ռիժվաձեի հետ:

Ողջույնի խոսքում պարոն Ռիժվաձեն շնորհավորել է գլխավոր հյուպատոսին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով վերջինիս բեղմնավոր աշխատանք: Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար գլխավոր հյուպատոս Մաթոսյանը վստահեցրել է, որ կներդնի առավելագույն ջանքերը՝ երկկողմ օրակարգը զարգացնելու համար:

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են տնտեսության, զբոսաշրջության, կրթության և մշակույթի բնագավառներում երկկողմ համագործակցությունը, ինչպես նաև Աջարիայի հայ համայնքի դերը՝ հայ-վրացական հարաբերությունների խորացման և ամրապնդման համատեքստում:

Հանդիպմանը ներկա են եղել Գլխավոր հյուպատոսության դեսպանորդ լիազոր նախարար Վահագն Փիլիպոսյանը և Գլխավոր հյուպատոսի օգնական Խաթունա Կարագուլյանը

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

6010 Վրաստան, ք. Բաթում, Զուրաբ Գորգիլաձե 5-5

Բաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: