• English
  • Հայերեն
  • Русский
Բաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հոգեհանգստյան արարողություն՝ նվիրված 1915 թվականի Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին

24 ապրիլի, 2024

2024 թվականի ապրիլի 24-ին, Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցում՝ Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչների մասնակցությամբ, տեղի ունեցավ հոգեհանգստյան արարողություն՝ նվիրված 1915 թվականի Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին:

Արարողության մասնակցեց և ելույթ ունեցավ Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսության դեսպանորդ լիազոր նախարար Վահագն Փիլիպոսյանը, որը գլխավոր հյուպատոսության անունից նաև ծաղկեպսակ զետեղեց եկեղեցու բակում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ:

Արարողության ընթացքում ելույթ ունեցան նաև Բաթում Սուրբ Փրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արարատ Գումբալյանը և Աջարիայի հայ համայնքի ղեկավար Սահակ Տալիթյանը:

Միջոցառմանը ներկա էին Աջարիայի հայ համայնքի անդամները և Ալ.Մանթաշյանց կրթամշակութային կենտրոնի սաներն ու մանկավարժական կոլեկտիվը:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

6010 Վրաստան, ք. Բաթում, Զուրաբ Գորգիլաձե 5-5

Բաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: