• English
  • Հայերեն
  • Русский
Բաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Գլխավոր հյուպատոսի մասնակցությունը Բաթում քաղաքի ավանդական տոնին

28 ապրիլի, 2024

Բաթումում ՀՀ Գլխավոր հյուպատոս Նարինե Մաթոսյանը և Վանաձոր քաղաքի պատվիրակությունը՝ Վանաձորի քաղաքապետի գլխավոր խորհրդական Արման Բերնեցյանի գլխավորությամբ, 2024 թվականի ապրիլի 27-ից 28-ը մասնակցեցին Բաթում քաղաքի տոնին նվիրված միջոցառումներին:

Տոնակատարության բացման առթիվ կազմակերպված միջոցառմանը Արման Բերնեցյանը Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի անունից շնորհավորեց Բաթումի քաղաքապետին և բաթումցիներին, ընդգծեց քույր քաղաքների միջև 2023 թվականի ընթացքում համատեղ կազմակերպված միջոցառումները, կարևորեց Բաթումում ՀՀ Գլխավոր հյուպատոսության և Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցու դերը։

Այցի ընթացքում պատվիրակությունը Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցում մասնակցեց պատարագի, այցելեց Մանթաշյանց հայկական կրթամշակութային կենտրոն:

Ապրիլի 29-ին պատվիրակությունը հյուրընկալվեց Բաթումում ՀՀ Գլխավոր հյուպատոսությունում:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

6010 Վրաստան, ք. Բաթում, Զուրաբ Գորգիլաձե 5-5

Բաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: