• English
  • Հայերեն
  • Русский
Բաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Ն.Մաթոսյանի հանդիպումը Ռուսթավելու անվան պետական համալսարանի նորանշանակ ռեկտոր Տ.Արոշիձեի հետ

26 փետրվարի, 2025
Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Ն.Մաթոսյանի հանդիպումը Ռուսթավելու անվան պետական համալսարանի նորանշանակ ռեկտոր Տ.Արոշիձեի  հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

 

2025 թվականի փետրվարի 26-ին Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Նարինե Մաթոսյանն այցելել է Բաթումի Ռուսթավելու անվան պետական համալսարան (այսուհետ՝ Համալսարան), որտեղ հանդիպել է Համալսարանի նորանշանակ ռեկտոր Տիտե Արոշիձեի հետ:

Տիտե Արոշիձեն Համալսարանի ռեկտոր է նշանակվել 2025 թվականի հունվարի 21-ին կայացած ընտրությունների արդյունքում: Մինչ այդ նա զբաղեցրել է Աջարիայի Ինքնավար Հանրապետության գյուղատնտեսության նախարարի, այնուհետև՝ Գերագույն խորհրդի փոխնախագահի պաշտոնները: Տ.Արոշիձեն «Վրացական երազանք» կուսակցության անդամ է:

Գլխավոր հյուպատոսը շնորհավորել է Արոշիձեին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:  Կողմերն ընդգծել են հարևան և բարեկամ Հայաստանի և Վրաստանի հարուստ կրթական և մշակութային ժառանգությունը, ինչպես նաև երկու երկրների գիտակրթական կապերի զարգացման կարևորությունը։

Տ. Արոշիձեն ներկայացրել է Համալսարանի կրթական համակարգը, որը ներառում է բակալավրի, մագիստրատուրայի և դոկտորական կրթական ծրագրեր: Համալսարանում դասավանդում են միջազգային հարաբերություններ, տնտեսագիտություն, իրավագիտություն և այլ մասնագիտություններ:

Զրուցակիցները կարևորել են միջազգային համագործակցության հետագա զարգացման անհրաժեշտությունը: Այդ համատեքստում քննարկվել է Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալասարանի և Բաթումի Ռուսթավելու անվան պետական համալսարանի միջև համագործակցության մասին Փոխըմբռնման հուշագրի ստորագրման ծրագրված գործընթացը, որը նախատեսվում է ս.թ. մարտի 10-ին:

Զրուցակիցները նշել են, որ Փոխըմբռնման հուշագրի ստորագրումը կարևոր քայլ կլինի երկու համալսարանների միջև սերտ և ուղիղ համագործակցության խորացման ուղղությամբ: Այն հնարավորություն կտա իրականացնելու  կրթական հաստատությունների ուսանողների և դասախոսական կազմի փոխանակման ծրագրեր:

Հանդիպմանը մասնակցել է Համալսարանի միջազգային կապերի և ռազմավարության զարգացման դեպարտամենտի պետ Մարինե Գիորգաձեն:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

6010 Վրաստան, ք. Բաթում, Զուրաբ Գորգիլաձե 5-5

Բաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: